ՄՊՀ վարույթներ է հարուցել «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացրել է բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երևան քաղաքի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխությունները։
Առկա տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում 2022 և 2023 թվականների ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» և «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից բենզինի գների ինքնարժեքը կազմող ծախսային բաղադրիչների, այդ թվում՝ ձեռքբերման գների և ընկերությունների կողմից բենզինի իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ, ներառյալ չհիմնավորված բարձր և ցածր գնային քաղաքականության դրսևորումներ։
Արդյունքում` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերոնշյալ ընկերությունների նկատմամբ գերիշխող դիրքի առերևույթ չարաշահման հիմքով հարուցել է վարույթներ։
Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով`
https://ef.competition.am/api/decision/048F5F97-D2D5-4A82-8FEE-0048DCEA4B85/download
https://ef.competition.am/api/decision/090A9438-CEA1-487B-B1A9-6D906FAE6C0E/download
https://ef.competition.am/api/decision/503DF5C9-3485-40D5-A232-9E7A907C1368/download
https://ef.competition.am/api/decision/581EC041-2B2F-4BB0-A1C0-E556E8EAED1F/download