Կրթություն, գիտություն 12:30 26/12/2023 Հայաստան

Տպավորություն է, որ փորձ է արվում պատմությունը մեզ մոտ շարադրել արտաքին պահանջներին ու ճաշակներին համապատասխան. Արշակ սրբազան

««Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի դասագրքում պետք է ընդգրկված լիներ  «Հայ եկեղեցու պատմություն» դասագրքի համապատասխան նյութը։ Առաջին իսկ հայացքից պարզ դարձավ, որ այնտեղ ներկայացված չէ մեր նյութի ողջ ծավալը, եղածն էլ ներկայացված է  խեղաթյուրված վիճակով, հետևաբար մեզ համար անընդունելի է այդ դասագրքի կիրառությունը»,-ասուլիսում ասաց Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանը նշեց՝  զարմացել են, երբ գրքի տիտղոսաթերթում նշված է, թե իբր դասագիրքը պատրաստվել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, մինչդեռ ոչ մի հարաբերություն չի հաստատվել Մայր Աթոռի ոչ մի կառույցի հետո. «Ապակողմնորոշող հայտարարությունը դրված է հավելյալ կերպով մարդկանց մոտ այլ պատկերացսում ստեղծելու համար, որ իբր  Մայր Աթոռը նույնպես մասնակից է այս  դասագրքի կազմմանը»։

«Այս դասագիրքն իր այսօրվա վիճակով անընդունելի է ոչ միայն Մայր Աթոռի համար և ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ եկեղեցագիտական նյութերը սխալ են, ընդհանրապես շեղվել է, էականորեն և արմատապես տարբերվում է մինչ օրս գոյություն ունեցող չափանիշներից. լրիվ փոխված է  մոտեցումը, հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ»,- ասաց Միքայել սրբազանը։

Ասուլիսին ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասաց, որ դասագիրքը հեղեղված է  բազմաթիվ սխալներով և բացթողումներով։

«Երբեք ես ինքս զմայլված չեմ եղել նախընթաց տարիների դասագրքում տեղ գտած գիտելիքներով, կային սխալ դիրքորոշումներ, պատմական  տարբեր իրադարձությունների վերաբերյալ վիճելի ներկայացումներ։ Բայց այն, ինչ այս դասագրքում է  ընդգրկված, որևէ ձևով համադրելի չէ նախընթաց դասագրքերի հետ»,- ասաց Արշակ սրբազանը։

Օրինակի համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետն ասաց, որ  նախընթաց դասագրքերում որևէ ձևով կասկածի տակ չէր առնվում Վարդանանց սխրանքը, Վարդանի, եկեղեցու առաքելությունը։

«Եթե սրանից 10 տարի առաջ որևէ մեկը փորձեր  մեզ համոզել, որ Հայաստանում հնարավոր է գրվեր այդպիսի դասագիրք, հավանաբար իրեն  կմեղադրեին շատ  որոշակիորեն դավադրապաշտպության մեջ։ Բայց այս օրերին կատարվող բացահայտումների  շրջանակներում արձանագրում ենք՝ այն, ինչ  այսօր տեղ է գտել այդ դասագրքում, նախապատրաստվել է տարիներ առաջ»,- ասաց Արշակ սրբազանը։

Նա նշեց, որ 2018 թվականի դեկտեմբերին ծանոթացել է  մի շարք կազմակերպությունների պատրաստած զեկույցին, այդ թվում «Բաց հասարակության» հիմնադրամ,  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ», որոնցում ներկայացված է Հայաստանի զարգացման հեռանկարները, անդրադարձ կա կրթութան ոլորտին։ Շատ շեշտված կերպով այդ առաջադրանքների մեջ հետևյալ միտքն էր արտահայտվում, որ պետք է ձերբազատվել կարծրատիպերից։ Իսկ թե որոնք են կարծրատիպերը, կարծում եմ, մեր այսօրվա իշխանությունների բառապաշարում  շատ հստակ է, թե իրենց բառարանում դա ոնց է մեկնաբանվում։ Օրինակ,  ազգային ինքնությունը, Ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը , մեր պահանջատիրությունը, հայ դատը կարծրատիպի արժեք ունի։

Առաջադրանքը հետևյալն էր՝ բոլոր հնարավոր ճանապարհներով պետք էր հրաժարվել այդ կարծրատիպերից՝ հայ դատից, հայկական ինքնությունից, ինքնության վերաբերյալ անհասկանալի իրենց պատկերացումները պետք է զետեղվեին։ Այս առումով որևէ անկնակալ չէր կարող լինել, որ դասագրքում կարող էին ընդգրկված լինել այս հայեցակարգային դրույթները»,- նշեց Արշակ Սրբազանը։

Նա նշեց, որ դասագրքում Հայկ նահապետի մասին մեկ հիշատակություն կա, Արարատ սարի սրբազան լինելու վերաբերյալ, Սուրբ Էջմիածնի մասին շատ կցկտուր հիշատակություններ կան։ Արարատ սարի  հիշատակությունը որոշակի պահանջատիրության հետ կապելը, ըստ Սրբազանի, որոշակի մտավախություններ է առաջացնում որոշ մարդկանց մոտ։

«Ես կասկած չունեմ, որ սա քաղաքական գծի ուղիղ արձագանքն է դասագրքերի մեջ»,- նշեց Արշակ Սրբազանը։

Գրքում նշված է, որ հայ եկեղեցու հիմնադիրը Տրդատ թագավորն է։ 

«Մենք էլ միամտորեն կարծում էինք, որ եկեղեցու հիմնադիրը  Քրիստոսն է և առաքյալներն են  քարոզել։ Մարդիկ ցանկանում են ներկայացնել, որ եկեղեցու հիմնադիրը Տրդատ թագավորն է»,- ասաց նա։ 

Արշակ Սրբազանի ներկայացմամբ, գրքում նշվում է՝ պատմությունը պետք է վերատեսել. «Միգուցե պատմության նկատմամբ մեր մոեցումնե՞րը պետք է վերատեսենք։ Պատմությունը հնարավոր չէ վերատեսել, պատմությունն այն է, ինչ տեղի ունեցել է։ Ըստ էության, միամտորեն,  հավանաբար, մատնում են իրենք իրենց, որ մարդիկ ուզում են պատմությունը խմբագրել, ոչ թե  պատմության նկատմամբ իրենց մոտեցումները խմբագրել» ։

Ըստ Արշակ սրբազանի, առաջին հայացքից կարող է  Հայաստանում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների կոնտեքստում  փոքր-ինչ չափազանց թվա իրենց արձագանքը «Հայոց պատմության» դասագրքի հետ կապված, բայց հավատացանում է, որ արձագանքը եթե ոչ պակաս, ապա ավելի չէ։

«Այս դեպքում գործ ունենք սերունդների դաստիարակության հետ։ Պատկերացրեք սերունդների գիտակցության մեջ մխրճվում են կերպարներ, իրադարձություններ, ու դրանց վերաբերյալ յուրահատուկ մոտեցումներ, հերոսները դառնում են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ։
Տպավորություն է ձևավորվում, որ փորձ է արվում պատմությունը մեզ մոտ շարադրել՝  համապատասխանեցնելով արտաքին պահանջներին, արտաքին ճաշակներին։ Ամբողջ վտանգն այստեղ է, խնդրի վտանագավորությունը հենց սրանում է»,- ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ասաց, որ իրականում նոր դասագիրքը հետևանք է, պատճառը հանրակրթական պետական չափորոշիչն է։ 

«2020 թվականին, երբ շրջանառության մեջ դրվեց  այս չափորոշչի նախագիծը ու սկսվեց քննարկվել, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հանձնախումբը հանդես եկավ պաշտոնական կարծիքով՝ ասելով, որ այս նախագիծը պետք է վերատեսության ենթարկել, քանի որ այս չափորոշչի հիման վրա ստեղծված դասագրքերը լինելու են ավելի վատը։ Մայր Աթոռը կոչ էր անում հայրենի կառավարությանը դադարեցնել քննարկումները պետական չափորշիչ վերաբեյալ, քննարկումներում ներգրավել մասնագիտական կառույցներին»,- ասաց Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ 

Նա նշեց, որ դասագիրքը լի  է եկեղեցագիտական, պատմագիտական, մեթոդաբանական սխալներով։

«Հսկատորեն տեսնում ենք արժեքային համակարգի փոփոխություն։ Բարձրացված արդարացի քննադատումների պատճառն այն է, որ սա պարզապես նախերգանքն է, այս դասագրքին հաջորդելու են այլ դասագրքեր»,- ասաց Տեր Զաքարիան։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}