Կրթություն, գիտություն 14:44 26/12/2023 Հայաստան

Մայր Աթոռ. Դադարեցնել «Հայոց պատմություն» դասագրքի կիրառությունը և ձեռնամուխ լինել նոր դասագրքի պատրաստման աշխատանքների

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հրապարակել է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հանձնախմբի նամակը` ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին.

«24 նոյեմբերի, 2023 թ.
ՄԵԾԱԶՆԻՎ
ՏԻԿԻՆ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ
Երևան

Տիկին նախարար,

Մեր սույն գրությունն ուղղում ենք Ձեզ Հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի պատրաստության գործընթացում և բովանդակության մեջ տեղ գտած մի շարք առանցքային բացթողումների և սխալների վերաբերյալ` ակնկալելով Ձեր իրավաչափ միջամտությունը։

Ցանկանում ենք հիշեցնել, որ ժամանակին Եկեղեցին` ի դեմս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով հանձնախմբի (այսուհետ` Հանձնախումբ), թե՛  Ձեր գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկումների ընթացքում և թե՛ հրապարակայնորեն իր մտահոգություններն է արտահայտել Հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներում հայագիտական առարկաների, մասնավորաբար «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նկատմամբ նախարարության որդեգրած անընդունելի մոտեցումների առնչությամբ, որոնք մեծապես վիճարկելի են նաև սահմանադրականության և օրինականության տեսանկյունից։ Ակնհայտ էր, որ նախարարության «բարեփոխումների» հետևանքով հանրակրթության ծրագրերից դուրս է թողնվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասընթացի ողջ ծավալի ավելի քան 70%-ը: Հակառակ, սակայն, Եկեղեցու, ինչպես նաև գիտական, կրթական ու հանրային լայն շրջանակների առարկայական հիմնավոր վերապահումներին, այդուհանդերձ, նախարարությունը անընկալելի համառությամբ  որոշեց կրթությունը կազմակերպել հիշյալ չափորոշիչներով:

Այս ուսումնական տարվա ընթացքում առիթ ունեցանք ծանոթանալու նշյալ չափորոշիչներով պատրաստված դասագրքերից մի քանիսին՝ մասնավորաբար «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքին, որում, ցավոք, տեղ են գտել մեր կողմից կանխատեսված վատագույն լուծումները, որոնց վերաբերյալ արդեն իսկ մտահոգություններ ու դժգոհություններ են արտահայտել նաև գիտակրթական հանրույթի ներկայացուցիչներ։

Ասվածն առավել առարկայական և փաստարկված դարձնելու համար ստորև Ձեզ ենք ներկայացնում դասագրքի վերաբերյալ Հանձնախմբի որոշ դիտարկումներ.

Ա. ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
1. Դասագրքի պատրաստման գործընթացի նկատմամբ ողջամիտ անվստահություն  է առաջացնում այն, որ դրանում ներգրավված չեն եղել մասնագիտական հեղինակավոր այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ԵՊՀ և ՀՊՄՀ համապատասխան ֆակուլտետները, և նման որևէ բարձրակարգ ու պատասխանատու հաստատություն չի արտահայտվել  դրանց հրատարակության երաշխավորման և կիրառության օգտին:
Գիտակրթական նման կառույցների ներգրավումը անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ սույն դասագիրքը զարմանալիորեն պատրաստվել է ընդամենը մեկ անձի կողմից, այն էլ՝ ոչ թե Հայոց պատմության, այլ Համաշխարհային պատմության մասնագետի։ Մինչդեռ պետք էր նկատի առնել, որ դասագիրքը բովանդակում է պատմության տարբեր ժամանակաշրջաններ, և մեկ անձը չպիտի կարողանար մասնագիտացած լինել նման լայն ընդգրկում ունեցող թեմաների իմացության մեջ։ Հետևաբար՝ տարակուսանք է առաջացնում, որ ժողովրդավարական արժեքների ջատագով նախարարությունը չի ապահովում անհրաժեշտ մասնագիտական քննարկումներ, թափանցիկություն և հրապարակայնություն այնպիսի կարևորագույն գործընթացի մեջ, ինչպիսին սերունդների կրթության կազմակերպումն ու դաստիարակությունն են։

2. Խիստ տարօրինակ է, որ դասագրքում պահպանված չեն անգամ առարկայական չափորոշիչներով և ծրագրով սահմանված պահանջները։ Ըստ Հայոց պատմության 7-րդ դասարանի չափորոշիչով սահմանված ծրագրի՝ նոր դասագրքում  որպես դասանյութեր ընդգրկված պետք է լինեին ստորև բերված թեմաները․

- թեմա 4-ում՝ Քրիստոնեության առաջացումը և տարածումը, Քրիստոնեությունը հայոց քաղաքակրթության հիմնասյուն, Քրիստոնեական վարդապետությունը: Աստվածաշունչ, Հայոց եկեղեցու դերի ու ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում, Հայոց եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդները, եկեղեցիների կառուցվածքը, Ազգային-եկեղեցական ժողովներ,
- թեմա 5-ում՝ Վարդանանց պատերազմը, Տիեզերական ժողովները և Հայոց եկեղեցին, Հայոց եկեղեցին VII–VIII դդ.,
- թեմա 7-ում՝ Հայոց եկեղեցին Բագրատունյաց ժամանակաշրջանում։
Դասագրքի հպանցիկ ընթերցանությունից անգամ ակնհայտ է, որ վերոնշյալ թեմաներով դասանյութերը կա՛մ իսպառ բացակայում են, կա՛մ էլ ներկայացվածները թերի և հատվածական են, և աշակերտը ուղղակի չի կարող նվազագույն չափով պատկերացում կազմել նյութի վերաբերյալ։
Հետևությունը մեկն է՝  նախարարությունը հետևողականություն չի դրսևորել անգամ իր իսկ սահմանած չափորոշիչների պահպանման հարցում։

3․ Դասագրքի սկզբում զետեղված է տեղեկանք, որում «հեղինակային խումբը» նաև շնորհակալություն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ դասագրքի ստեղծմանն աջակցելու համար։ Չենք կարծում, որ շնորհակալության արտահայտումը զուտ քաղաքավարության դրսևորում է, այլ միտումնավոր փորձ՝ թյուր տպավորություն ձևավորելու, թե իբր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցել է դասագրքի պատրաստությանը, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես կտրականորեն դեմ է արտահայտվել սահմանված չափորոշիչներով դասագրքերի պատրաստությանը։

Բ. ԴԱՍԱԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Անդրադառնալով դասագրքի բովանդակության մեջ տեղ գտած պատմական եկեղեցագիտական, եզրաբանական լրջագույն բացթողումներին ու սխալներին՝ արձանագրենք.

1. Որպես ընդհանուր դիտարկում՝ խիստ մտահոգիչ և մերժելի է ազգային կարևորագույն խորհրդանիշների (Արարատ, Մասիս, Հայկ նահապետ, Ս. Էջմիածնի Մայր Տաճար) նկատմամբ հեղինակի որդեգրած դիրքորոշումը։
Այսպես, ա/ Արարատը նշվում է երիցս, և երիցս էլ՝ հպանցիկ, սոսկ աշխարհագրական գիտելիք փոխանցելու անհրաժեշտությունից դրդված, լռության մատնելով սրբազան լեռան կարևորությունը ոչ միայն հայության, այլև համայն աշխարհի համար որպես մարդկության երկրորդ ծննդավայր։
բ/ Հայկ նահապետին հեղինակը հարկ է համարում հիշել միայն մեկ անգամ, այն էլ որպես Պարույր Սկայորդու ենթադրյալ նախահայր՝ ընդհանրապես լռելով Հայկ֊-Բել հակամարտության, հայ ժողովրդի ծագման և էթնոհոգեբանության ձևավորման գործում Հայկի հաղթանակի պատմության որոշիչ դերակատարության մասին։
գ/ Ս. Էջմիածնի Մայր տաճարի (որի համազգային սրբության ընկալումն ու հմայքը ոչ ոք և ոչինչ չի կարողացել նսեմացնել անցնող 17 դարերի ընթացքում) կառուցումը ներկայացվում է որպես պատմական տարեգրության շարքային մի դրվագ՝ ըստ այդմ փորձելով ստվերել հայ իրականության մեջ ամենից երկար և անընդմեջ գործող կառույցի կարևորությունը և դերն ու նշանակությունը ազգի և հայ մարդու կյանքում։

2. Առավել քան տարօրինակ է, որ դասագրքում Հայոց Եկեղեցու հիմնադիր ներկայացված է Տրդատ Գ․ արքան․ «Տրդատ III-ը 301 թ․ առաջինն աշխարհում քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն և հիմնեց Հայ Առաքելական Եկեղեցին» (էջ 111): Մինչդեռ հարկ  էր հիշատակել պատմական փաստը, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ջանքերով է Տրդատ թագավորի կողմից քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել պետական կրոն, իսկ Եկեղեցու հիմնադիրը Քրիստոս է՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ։

3. Զարմանալի է նաև պնդումը, թե՝ «Գրիգոր Պարթևն արքայի կողմից նշանակվեց Հայոց հայրապետ» (էջ 111)։ Նշենք, որ եկեղեցական աստիճանի արժանանալը կատարվում է ոչ թե նշանակմամբ, այլ Ձեռնադրության խորհրդի միջոցով, իսկ Հայոց Կաթողիկոսի առաքելությունը ստանձնելը՝ ընտրությամբ։ Այս առնչությամբ խորհուրդ է տրվում զերծ մնալ սխալ ենթադրություններից՝ ընթերցելով կամ վերընթերցելով Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից Հայոց Հայրապետի ծառայությունը ստանձնելու վերաբերյալ պատմական վկայությունները։

4. Թյուր շարադրանք է Ս. Թադեոս առաքյալի նահատակության դրվագը: Հեղինակը գրում է, որ առաքյալը «մեկնում է... Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք, որտեղ էլ նահատակվում է» (էջ 109), ինչը, որոշապես, պատմական խեղաթյուրում ու սխալ է։

5. Խնդրահարույց է նաև Ս․ Հռիփսիմյանց կույսերի մասին դասագրքում զետեղված հատվածի շարադրանքը․ «Քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքներից խուսափելով՝ ի վերջո ապաստանել են Հայաստանում, որտեղ և նահատակվել են: Ըստ ավանդության՝ հալածանքների պատճառը եղել է կույսերից Հռիփսիմեն» (էջ 111), ինչը չի համապատասխանում պատմական իրողությանը և ինքնին տեղիք է տալիս սխալ մեկնաբանությունների։

6. Դասագրքի մեկ այլ հատվածից հանկարծ պարզվում է, որ Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել է հռոմեական Դիոկղետիանոս կայսեր բարեհաճության շնորհիվ: Դասագրքի հեղինակը, շրջանցելով սկզբնաղբյուրները՝ ներկայացնում է իր անձնական, հիմնազուրկ ենթադրությունը. «Չնայած քրիստոնեության հանդեպ իր սկզբնական թշնամանքին՝ հռոմեական կայսր Դիոկղետիանուսը (284-305) հանդուրժեց Հայաստանում քրիստոնեության հաստատումը, քանի որ դա ավելի շատ դիտվում էր որպես Սասանյանների դեմ հակադրության դրսևորում» (էջ 112):

7. Կամայական և անհամոզիչ մեկնաբանություններով է նաև շարադրված հայոց գրերի ստեղծման պատմությունը և դրդապատճառների վերաբերյալ եզրահանգումը. «Արքայական և եկեղեցական իշխանությունը պահպանելու լավագույն միջոցը մնում էր հայոց լեզվի միավորող գործոնը» (էջ 148)։ 

8. Անընդունելի է այն փաստը, որ դասագրքում Ավարայրի ճակատամարտը ներկայացված է միտումնավոր սխալ մեկնաբանությամբ, հերոսների և նրանց սխրանքի նսեմացմամբ և խեղաթյուրումներով։ Խստորեն մերժելի է դասագրքում այն տեսակետի ամրագրումը, որով տպավորություն է ստեղծվում, թե Ս. Վարդան Մամիկոնյանն անհեռատես, արկածախնդիր, դիվանագիտական ունակություններ չունեցող, երկիրը անխոհեմությամբ պատերազմի մեջ ներքաշող գործիչ էր: Իսկ ազատագրական պայքարին ու հայոց բանակին դավաճանած Վասակ Սյունին ներկայացվում է իբրև խաղաղության ջատագով և բանակցությունների գիտակ։
Ամբողջովին անտեսված է ազատագրական այս պայքարում Ս. Հովսեփ Ա Հողոցմեցի Կաթողիկոսի մեծ դերակատարությունը, ում նախաձեռնությամբ 449 թ. գումարվեց Արտաշատի ժողովը։ Որևէ կերպ չի հիշատակվում նաև թշնամու դեմ հայ ժողովրդին պայքարի հանելու և ոգեշնչելու նպատակով Ս. Ղևոնդ Երեցի եռանդուն գործունեությունը։ Դուրս են թողնված հոգևորականաց նահատակության մասին հիշատակությունները։ Ընդունելի չէ նաև այս թեմայի վերջում դասագրքում QR կոդով զետեղված տեսանյութը, որով բանախոսը, քննադատական մոտեցումներով խոսելով Ավարայրի ճակատամարտի մասին, կասկածի տակ է դնում պատմիչ Ս. Եղիշե վարդապետի հաղորդած որոշակի տեղեկությունների, անգամ նրա հեղինակ լինելու վավերականությունը։

Անընկալելի և դատապարտելի է աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում ազգային ոգու, ինքնության ու հայրենանվիրումի կերտման գործում մեծ նշանակություն ունեցող Ավարայրի ճակատամարտի նշանակության ու դերակատարության նվազեցումը, այս պայքարի արժեզրկումը՝ հակառակ մեր ժողովրդի դարավոր նվիրական ընկալման և պատմագիտության մեջ ընդունված գնահատականների ու որակումների։

9. Դասագրքի հեղինակը ճշգրիտ չի մատուցում նաև եկեղեցական նյութերը, եկեղեցագիտական հասկացությունները, ինչպես օրինակ՝ Հայոց Եկեղեցու նվիրապետական կարգը. «Հայ առաքելական եկեղեցու հոգևոր աստիճանակարգը, որն ունի հետևյալ բաժանումները՝ կաթողիկոս, պատրիարք, արքեպիսկոպոս, վարդապետ, քահանա, սարկավագ, դպիր» (էջ 108)։ Ներկայացված ցանկը անընդունելի է, սխալ և թերի։ Ուղղակի իսկական «բացահայտում» էր, որ եպիսկոպոսի աստիճան գոյություն չունի Հայոց Եկեղեցու նվիրապետական աստիճանակարգում, իսկ նվիրապետական աստիճանները 9-ի փոխարեն սահմանափակվում են 7-ով: Մինչդեռ Հայ Եկեղեցու նվիրապետական աստիճանակարգին ծանոթանալու համար պետք էր ընդամենը օգտվել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 6-րդ դասարանի դասագրքից (էջ 14):

10. Դասագիրքը բացարձակապես տեղեկություններ չի փոխանցում Հայոց Եկեղեցու խորհուրդների մասին: Միակ բացառությունն այն է, որ որոշ կցկտուր և անհասկանալի շարադրանք է ներկայացված Ձեռնադրության խորհրդի մասին: «Կրոնական կարգ, Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը, որով դառնում են հոգևորական և լիազորվում կատարել տարբեր կրոնական ծեսեր և արարողություններ» (էջ 108): Ինքնին տեսանելի և հստակ է, որ հիշյալ բացատրությունը թերի պատկերացում է տալիս Ձեռնադրության խորհրդի մասին։

11. Դասագրքում նկատելի է ընդհանուր միտում հնարավորինս տեսադաշտից դուրս, ուղղակի ստվերում թողնել հայոց պատմության մեջ նշանակալի ավանդ ունեցող եկեղեցականների՝ հոգևորական լինելու հանգամանքը՝ նրանց հիմնականում ներկայացնելով որպես մշակութային գործիչներ: Այսպես՝ «Հայ մշակույթի ոսկեդարը» գլխում բացակայում է որևէ անդրադարձ Ս․ Մեսրոպ Մաշտոցի՝ վարդապետ լինելու հանգամանքին (էջ 148-149)։

Տիկին նախարար, դասագրքում տեղ գտած սխալներն ու բացթողումները չեն սահմանափակվում միայն այսքանով: Առ այսօր դասագրքի առնչությամբ բարձրաձայնված խնդիրները, սխալներն ու բացթողումներն ակնհայտ են դարձնում, որ նման դասագրքով հնարավոր չէ կազմակերպել սերունդների ազգային և որակյալ կրթությունն ու դաստիարակությունը։ 

Մեր Սուրբ Եկեղեցու ակնկալությունն է դադարեցնել սույն դասագրքի կիրառությունը և ձեռնամուխ լինել նոր դասագրքի պատրաստման աշխատանքների՝ ներգրավելով ինչպես մասնագիտական շրջանակի հեղինակավոր ներկայացուցիչների, այդպես էլ եկեղեցականների։

Ի դիմաց հանձնախմբի,
աղոթքով և օրհնությամբ՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ՝ տարիներ առաջ ԿԳ նախարարությունը վերահրատարակեց Բաբկեն Հարությունյանի հեղինակած դասագիրքը՝ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման սխալ թվականի արձանագրման պատճառով»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am
19:55
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ․ Միրզոյան
Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են իրենց ռուս և իրանցի գործընկերների հետ, հարցերը լուծվում են փոխըմբռնման մթնոլորտում։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրք պրոֆեսորը զգուշացնում է՝ տարածաշրջանն ակտիվ սեյսմիկ փուլում է
Հունվարի 21-ին Չանաքքալե նահանգում 5 և ավել ուժգնությամբ երկրաշարժից հետո հանրային քննարկումների հիմնական թեման Թուրքիայում հնարավոր էլ ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:33
33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։  «Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:04
Սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ․ Արթուր Խաչատրյան
«Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են հրապարակում՝ տեղեկացնելով, թե...
Աղբյուր` Panorama.am
18:47
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը
Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի ,...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հարցաքննվել է
«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, Վրաստանի նախկին  Գիորգի Գախարիան հարցաքննվել է դատախազությունում։ Տեղեկությունը Առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:00
2700 ֆրանսերեն գիրք կտրամադրվի հայաստանան դպրոցներին ու գրադարաններին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությանը:...
Աղբյուր` Panorama.am
17:46
Նիկոլ Փաշինյան. Ե՞ս եմ էդ ոսկու գործը անում, ե՞ս եմ այդ ոսկու ստվերի գլխին կանգնած
«Ձեր ասածը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք տնտեսական շղթայի  մի հատվածի հետ, որը գործում է ստվերում»,-արձագանքելով...
Աղբյուր` Panorama.am
17:40
Փաստաբանների պալատի միջնորդությամբ, ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ
Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դուրս գանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից սյուժեից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված բոլոր լուծումները, որոնք մենք առաջարկում են Հայաստանի քաղաքացիներին և միջազգային ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ ավելին հայտարարգրվում են առանց հարկման. Փաշինյան
«Մինչև 300 հազար դրամ և համարժեք տրասֆերտները չեն հայտարարագրվում, իսկ դրանից ավել գումարները հայտարարագրվում եմ, բայց կրկին չի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
Տնտեսագետ, Նիկոլ  Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը կոչով դիմում է տնտեսագիտական կրթություն տվող բուհերի ղեկավարությանը։...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այրվել է նաև կրպակների մոտ կայանած մեքենան
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 22-ին, ժամը 07:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անհապաղ ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Լազարևյան ակումբ
Միջազգային Լազարևյան ակումբը պահանջում է անհապաղ դադարեցնել դատավարությունը, ազատ արձակել Բաքվի զնդաններում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և...
Աղբյուր` Panorama.am
17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}