Մյուս անգամ պիտի առաջարկեմ ճանապարհի մեջտեղում պարեկներին խաշլամա բերեն. Պեդրո Զարոկյան
«5.5 տարի դուք ոչ մի ռեֆորմ չեք արել երթևեկության հետ կապված, հիմա ասում եք, թե միջազգային փորձն եք ուսումնասիրում, ուզում եք խցանումները պակասացնել, կարգի բերեք Երևանը և 160 հազար դրամ եք ուզում վերցնել ժողովրդից»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ ելույթ ունենալով Երևանի կենտրոնում կանգառի համար վճարը 160 հազար դրամ դարձնելու նախագծի վերաբերյալ։
Նա նիստը Վարող Տիգրան Ավինյանին հարցրեց, թե 5.5 տարի արդյո՞ք չեն տեսել, որ մարդիկ ժամերով խցանումների մեջ են։
«Մարդիկ միլիոնավոր դրամներ են կորցնում, աշխատանքի չեն կարողանում գնալ, քանի որ իշխանությունները 5.5 տարի չեն հասկանում, որ հանրային ճանապարհները չպետք է օգտագործվի մասնավորի շահը սպասարկելու համար։ Հանրային ճանապարհներն օգտագործում եք ԱՊՊԱ-ի շահը սպասարկեու համար»,-հայտնեց Զարոկյանը՝ նշելով, որ այդ պատճառով ամեն օր քաղաքում խցանումներ են և ոստիկանները ճանապարհների մեջտեղը ժամերով ԱՊՊԱ-ի ակտեր են լրացնում՝ չհասկանալով որ իրենց առաջին գործը երթևեկության կանոնավոր հոսքն ապահովելն է, ոչ թե արգելելը։
«Վթրաներից հետո փոխանակ նկարեն մեքենաները և ճանապարհից տանեն մի կողմ, գալիս են վարորդների հետ զրուցում են։ Ես առաջարկում եմ կոֆե բերեն, մյուս անգամ պիտի առաջարկեմ խաշլամա բերեն, որովհետև կանգնել են ժամերով, կարծես մարդ է մեռել։ Չե՞ք ամաչում՝ ամեն օր ժողովրդին այդան ժամ սպասեցնել եք տալիս»,-հայտարարեց ավագանու անդամը և նկատեց, որ այդ պատճառով հազարավոր մարդիկ ամեն օր խցանման մեջ կանգնած են։
Զարոկյանը հյատնեց, որ միջազգային պրակտիկայում վթարի ժամանակ մեքենան չեն տեղաշարժում միայն երեք դեպքում՝ մահվան, կամ մեքենայի լուրջ վնասվածքի դեպում, Երկրորդ՝ երբ վարորդն հարբած է և ոստիկան պետք է գա և պետական գույքը վնասելու դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- Կարող ենք սպասել ևս 1, 10, 20 տարի, բայց ևս մեկ տարի կորցնե՞նք դրա վրա. Ավինյանը՝ «կարմիր գծերի» թանկացման մասին
- Ավինյանը հիշեց ձնամաքրմանը վերաբերող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան