Պուտինը հայտնել է, որ օրվա ընթացքում ԱՊՀ-ի իր գործընկերների հետ քննարկել է միջազգային հարցեր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ օրվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի մշակութային վայրեր կատարած այցի ընթացքում ԱՊՀ երկրների գործընկերների հետ ակտիվորեն քննարկել է երկկողմ և միջազգային հարցեր։
«Դահլիճից դահլիճ շարժվելով՝ ձեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաև ես, մանրամասն խոսեցինք երկկողմ և բազմակողմ ձևաչափի ընթացիկ հարցերի մասին և կարծիքներ փոխանակեցինք միջազգային հարցերի շուրջ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Պուտինը՝ Կոնստանտինովսկի պալատում բացելով ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը ։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Նախագահը Համագործակցության իր գործընկերների հետ այցելել է Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող մի քանի զբոսա-պալատական համալիրներ։
«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ մենք միմյանց հետ շփվում ենք ողջ օրվա ընթացքում և շատ արդյունավետ»,-եզրափակել է Պուտինը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
- Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը