Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որն ավանդաբար հրավիրվում է Ամանորից առաջ Վլադիմիր Պուտինի կողմից։ Հայտնում է «Ռիա Նեվոստի» գործակալությունը։
Ռուսաստանի ղեկավարը հրավիրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանից և Ուզբեկստանի առաջնորդներին ոչ թե կլոր սեղանի շուրջ բանակցությունների, այլ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի պալատական և զբոսայգիներ շրջայցի։
Պավլովսկում բոլոր հյուրերին, բացառությամբ Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, որոնք այդ պահին երկկողմ հանդիպում էին անցկացնում, երգչախումբը դիմավորել է Սուրբ Ծննդյան երգերով։
Շրջայցից հետո սրահներից մեկում փոքրիկ համերգ է տրվել ԱՊՀ երկրների ղեկավարների համար՝ Հյուսիսային սիմֆոնիկ նվագախումբը և նրա մենակատարները՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ջութակահար Պավել Միլյուկովը կատարել են մի քանի դասական ստեղծագործություններ։
Համերգը վարել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան