Մեկնարկել է 710 մլն ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով 28 նոր գիտական դրամաշնորհային ծրագիր. Սուրեն Պապիկյան
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը գրում է.
«Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ ներկայացվել ու բավարար է գնահատվել ռեկտորի տարեկան գործունեության հաշվետվությունը, հաստատվել են ԵՊՀ կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվն ու ներկայացված պայմանագրերը։
Անցած ուսումնական տարում շարունակվել ու մեկնարկել են տարբեր ծրագրեր՝ ուղղված ԵՊՀ-ում կրթության որակի բարձրացմանը, գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ու միջավայրի լավարկմանը։ Մասնավորապես, վերանայվել են կրթական բոլոր ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով եվրոպական նոր չափանիշներին, ներդրվել են նորերը։ Ծրագրերից 4-ը ստացել են միջազգային հավատարմագրում։ Իր գործունեությունն է սկսել ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը։
Մեկնարկել է 710 մլն ՀՀ դրամ ընդհանուր ֆոնդով 28 նոր գիտական դրամաշնորհային ծրագիր, տպագրվել է 1494 գիտական հոդված, որոնցից 243-ը ինդեքսավորվող «Scopus» շտեմարանում ընդգրկված միջազգային հեղինակավոր հանդեսներում, ձեռք են բերվել 1,2 մլրդ ՀՀ դրամի համարժեք գիտական սարքավորումներ, վերանորոգվել են 27 լսարան, 3 լաբորատորիա և 18 աշխատասենյակ։
Անցած տարվա ընթացքում 10 %-ով բարձրացվել են բոլոր աշխատակիցների աշխատավարձերը, հավելյալ 10 %-ով էլ՝ պրոֆեսորադասախոսական աշխատակազմի աշխատավարձերը։ Բացի դրանից՝ աշխատակիցներին տրվել է հիմնական աշխատավարձի 100 և 50 %-ի չափով միանվագ պարգևատրում։
2024 թվականին նախահաշվով ևս նախատեսված է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 10 %-ով, ինչպես նաև տարեվերջյան 13-րդ աշխատավարձ ու ամռանը վճարվող 50 %-ի չափով պարգևատրում»։
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը և ԵՊՀ-ը կնքել են համագործակցության համաձայնագիր
- ԵՊՀ պայթյունից տուժածներից մեկը մահացել է
- ԵՊՀ հրդեհից տուժածների վիճակը ծանր է. Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան