Մարդու ներքնաշորի մեջ մտնող մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքը շատ բացասական է. Ավինյան
Երևանի ավագանու նիստում «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը մի քանի պայման դրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջ ու հստակ ժամանակ տվեց։
«Պարոն քաղաքապետ, հիշեցնեմ ձեզ, որ խոստացել էիք մինչև տարեվերջ տրանսպորտը միասնական համակարգ կունենա։ Առաջարկում եմ, պահանջում եմ, «Հանրայի ձայնը» պայման է դնում քաղաքապետի առաջ, քանի որ ասաց՝ «ես պատասխանատու եմ», պահանջում եմ, որ կարմիր գծերի թանկացման նախագիծը եթե ընդունվի, երեք ամիս անց արդյունք չտալու դեպքում ընդհանրապես կարմիր գծերը հանվեն քաղաքից։
Եվս մեկ պահանջ «Հանրային ձյանի» կողմից. բացել զանգերը մեր պատվավոր նախագահի համար, որը շատ կոռեկտ շփվելու է վարչության պետերի, թաղապետերի հետ։ Այս դեպքում մենք կշարունակենք կոնստրուկտիվ մեր բանավճեն ու քաղաքի կարգավորումը»։
Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահն է Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է «Դոգ» մականունով։
Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Շանտաժի մեթոդով ինձ կամ իմ խմբակցության հետ աշխատելն ամենասխալ մեթոդն է։ Մենք այդ մեթոդին չենք տրվում։ Որևէ տեսակի խտրականություն մենք որևէ դեպքում չենք դնում, բայց մարդկանց, ովքեր որ պետական կամ համայնքային պաշտոնյաների անձնական կյանքի, ներքնաշորերի մեջ պետք է մտնեն, ամենացածր մակարդակի շանտաժներով ինչ-որ բաներ պետք է պարտադրեն, նման մարդկանց նկատմամբ իմ վերաբերմունքը շատ բացասական է։ Այդ տեսակ մարդկանց համար արտոնյալ պայմաններ չկան և չեն կարող լինել։ Սա հստակ իմ դիրքորոշումն է»։
Նա նաև նշեց, որ բոլոր տեսակի զանգերը բաց են, որոնք բոլոր մնացածի համար բաց են»։
Հարակից հրապարակումներ`
- «Դուք ազգի դավաճան եք։ Դոգ, լսում ես, դու ազգի դավաճան ես». «Մայր Հայաստանի» անդամ
- Եթե «Հանրային ձայնն» իսկականից հայ ազգի թշնամին չէ, Ավինյան Տիգրան գրպանի ընդդիմությունը չէ, չպետք է մասնակցի նիստին. Հայրապետյան