Եթե «Հանրային ձայնն» իսկականից հայ ազգի թշնամին չէ, Ավինյան Տիգրան գրպանի ընդդիմությունը չէ, չպետք է մասնակցի նիստին. Հայրապետյան
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, մինչ ավագանու նիստի մեկնարկը, ակցիա է իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ թանկացման նախագծի: Եթե ընդդիմադիր խմբակցությունները ողջ կազմով չմասնակցեն նիստին, ապա քվորում չի լինի, նիստը կտապալվի։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը միասին ունեն 33 մանդատ, իսկ ընդդիմադիր 3 խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն», 34։
Երևանի քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված։
Լրագրողների հետ զրույցում, արձաքագնելով «Հանրային ձայն»-ի կողմից հնչած հայտարարությանը, որ որևէ մեկն իրենց հետ բոյկոտի մասով քննարկում չի ունեցել, «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարինե Հայրապետյանն ասաց, որ իրենք բողոքի ակցիայի մասին ծանուցել են բոլորին։
«Ծանուցվել են, տեղյակ են, ավելին ասեմ՝ փորձել ենք կանխել, որպեսզի քվորում չապահովվի և հերթական դավաճանությունը չկատարի, քանի որ «Հանրային ձայնը» արդեն մի անգամ դավաճանել է Հայաստանի քաղաքացուն՝ անվերջ գոռգոռալով, որ ընդդիմադիր են, իրականում թելում են Տիգրան Ավինյանի թելը։
Եթե իսկականից հայ ազգի թշնամին չեք, Ավինյան Տիգրան գրպանի ընդդիմությունը չեք և դրա համար լավ կոմպրոմիսների գնացած չեք, մի մտեք նիստերի դահլիճ ու մի ապահովեք քվորում»,- ասաց ընդդիմադիր խմբակցության անդամը։
Նա նշեց, որ ամեն գնով փորձելու են ՔՊ-ի ձեռքը հանել քաղաքացու գրպանից. «Իրենց պահում են վերջին ջեբկիրների նման, մտցրել են իրենց արյունոտ թաթը քաղաքացու գրապանը ու դուրս չեն գալիս»։
Ն. Հայրապետյանն ասաց, որ ընդդիմությունը հնարավոր ամեն ինչ կանի, որ «այս թալչիները ձեռքները հանեն Հայաստան քաղաքացու գրպանից, հայը տուգանքի մատերիալ չէ»։
«Մենք չենք հանձնվելու, չենք նահաջելու, մեր նպատակն է Հայաստանն ու Երևանը թրքմետներից պաշտպանելը»,- ասաց Ն. Հայրապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Եթե ընդդիմադիրները ողջ կազմով չգնան Երևանի ավագանու նիստին, ապա քվորում չի լինի, և նիստը կտապալվի
- «Ժողովուրդ». Երևանի ավագանու ֆրակցիաներն թեժ քննարկումներ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան