«Слово пацана» ֆիլմի դերասանը կասկածվում է սպանության գործով
«Слово пацана» հեռուստասերիալի դերասան Սերգեյ Բազանովը, ով ձերբակալվել էր նախօրեին, չի ընդունել իր մեղքը 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության մեջ։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի հետաքննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, գործով կա ևս մեկ մեղադրյալ, և նրանց հետ կատարվել են քննչական գործողություններ։
«Քրեական գործի քննության ընթացքում վկաների ցուցմունքներով, նույնականացումներով, առերեսումների, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հաստատվել է երկու մեղադրյալի ներգրավվածությունը։ Նրանց հետ կատարվել են քննչական գործողություններ, հարցաքննության ժամանակ նրանք չեն ընդունել իրենց մեղքը կատարված հանցանքի մեջ»,-ասված է հաղորդագրությունում։
Նախօրեին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Բազանովին կալանավորել էր մինչև փետրվարի 20-ը։ Ըստ քննիչների՝ նա մաս է կազմել հանցավոր խմբի, որը ավազակային հարձակումներ է կատարել Մոսկվայում։ Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ հանցախումբը, որի կազմում եղել է դերասանը, 2011 թվականին Բոլշոյ Պոլույարոսլավսկի նրբանցքում հարձակվել է գործարարի վրա։ Նրանք կրակել են նրա գլխին և հափշտակել 900 հազար դոլարի պայուսակ։
«Слово пацана» սերիալում Բազանովը մարմնավորել է «Ունիվերսամ» հանցավոր խմբի անդամ Դեմիդի դերը։
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիայում ձերբակալել են ռուս դերասան Ալեքսեյ Պանինին
- Բելառուսում զորավարժությունների ժամանակ երկու ռուս դեսանտային է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում