Այսօր Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 16-17,5 աստիճանի
Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկը Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 16-17,5 աստիճանի, որը մոտ 2-3 աստիճանով գերազանցել է դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքներին, որոնք դիտվել են 1996 և 1999 թվականներին։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան