Աննա Հակոբյանը լավ ժամանակ է անցկացրել «Լիվինգսթոն»-ում
Նիկոլ Փաշինյանի կինն այսօր ցերեկույթի է հրավիրել օտարերկրացի հյուրերի։ Ինչպես երևում է հրապարակած տեսանյութից, ցերեկույթը կազմակերպվել է Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկում՝ «Լիվինգսթոն»-ում։
«Ես ուզում եմ մեզ մաղթել բարի ժամանց, ուզում եմ, բոլորս պատկերացնենք, որ ունենք մի քանի ժամ՝ իսկապես լավ ժամանակ անցկացնելու, իրար ճանաչելու, իրար հետ ուղղակի ուրախանալու, 2023-ը ճանապարհելու, 2024-ը բարձր տրամադրութւյամբ դիմավորելու։ Այսօր մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե ինչպես կարող են բարեկամաբար ուրախանալ ամենատարբեր երկրների և ազգությունների ժողովուրդները միասին»,-ասել է Փաշինյանի կինը՝ ելույթ ունենալով ցերեկույթին։
Ավելի վաղ նա հայտնել է՝ այսօր ամանորյա ճաշի է հրավիրել ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում բնակվող 17 երկրի ներկայացուցիչների՝ ճապոնացի, չինացի, ուդի, հնդիկ, պարսիկ, հորդանանցի, ռուս, ուկրաինացի, ֆիլիպինցի, եզդի, գանացի, նիգերիացի, սիրիացի, ասորի, մոնղոլ, քուրդ, իրաքցի, վրացի, հույն, հրեա, իտալացի, ֆրանսիացի, բելառուս, ամերիկացի, լեհ, գերմանացի, եգիպտացի։
«Ստացվեց «Խաղաղության և համերաշխության ճաշ»՝ մաղթանքներով, լավ երաժշտությամբ, պարերով ու կենացներով»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան