Ով ցանկանա փակել կամ շրջել Արցախի էջը, ձախողելու է. Դավիթ Գալստյան
«Ինչպես նշել ենք՝ Արցախը համայն հայության հայրենիքն է և որևէ իշխանություն չի կարող հայի, հայրենիքի մասին թեման փորձել փակել կամ շրջել այդ էջը»,- ասուլիսում ասաց նորաստեղծ «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերության անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Նա համոզված է, ով, ինչ փորձի այս ճանապարհին անել, ձախողվելու է, որևէ քաղաքական ուժ, քաղաքական դեմք, պաշտոնյան իրավունք չունի փակել Արցախի էջը։
Դ. Գալստյանն ասաց, որ պարբերաբար խորհրդակացություններ լինում են Արցախի պաշտոնյաների, խորհրդարանականների հետ և այնպես չէ, որ խորհրդակցություններն արդյունք չեն տվել և այդ պատճառով են փորձում հասարակական դաշտում գործունեության ծավելել։
«Զուգահեռ աշխատանքները գնում են։ Արցախի Ազգային ժողովը գործում է, իր առաքելությունը կատարում է, չնայած սահմանափակումներ կան, գործադիրը չունի այն լծակները, որով կարող են ազդել մեր հայրենակիցների սոցիալական բեռը թեթևացնելու վրա, քանի որ Հայաստանի իշխանություններն իրենց վրա են վերցրել այդ բեռը»,- ասաց Դ.Գալստյանը։
Նա նշեց, որ խորհրդանական գործունեությունը չեն դադարեցնում, թեև, ցավոք սրտի, արցախցիները զերծ են պետական մակարդակով կատարվող ծրագրերի թե մշակումից, թե կյանքի կոչելուց։
Հարցին՝ ե՞րբ միասնական դիրքորոշում կլսեն Արցախի խորհրդարանականներից, որոնք հանդիպում ու քննարկումներ են ունենում, Դ. Գալստյանն ասաց. «Երբ որ միասնական դիրքորոշման գանք։
Դիրքորոշումն ընդհանուր առումով նույնն է, ճանապարհները տարբեր։ Քննարկման և անկյունները հարթեցման աշխատանքներ կան»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախ վերադարձի պայմանը հզոր Հայաստանն է.Մարիամ Աթայան
- Մետաքսե Հակոբյան. Կարևորում ենք Արցախի սուրբ էթնոսի պահպանումը, քանի որ վերադարձ անպայման լինելու է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան