Հասարակություն 13:14 27/12/2023 Հայաստան

Հայաստանի Ժուռնալիստների միություն. ՀՌՀ կողմից կիրառված տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել

Դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) որոշեց «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցնել 30 օրով։ Ընկերությունը նաև տուգանվել է՝ 500.000 դրամով։ Որպես կասեցման հիմք՝ նշվում են Արման Աբովյանի հեղինակած «Աբովյան թայմ» և Տիգրան Քեոսայանի «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումների ընթացքում հնչեցված մտքերը:

Այս առիթով Հայաստանի ժուռնալիստների միությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Որքանով որ կարելի է դատել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հրապարակված պաշտոնական փաստաթղթերից, հարուցված վարչական վարույթների և դրանց արդյունքում կայացված որոշումների իրավական հիմք է հանդիսացել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` արգելվում է օրենքով չթույլատրված արարքների կոչեր տարածելը։ Միաժամանակ պաշտոնական փաստաթղթերում հղում է կատարվում նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին, որոնք էլ սահմանում են հեռարձակողի պարտականությունը՝ հաղորդման շրջանակներում որևէ սխալ կամ ոչ հավաստի տվյալի առկայության դեպքում շտկել դրանք հաջորդ կամ հենց նույն հաղորդման շրջանակներում, ինչպես նաև իրազեկել ոչ հավաստի կամ անանուն աղբյուրներից ստացված տեղեկությունների վերաբերյալ։

Վերոգրյալի համատեքստում Հայաստանի ժուռնալիստների միությունը կարևոր է համարում հիշատակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ, համաձայն որի՝ վերջիններս օժտված են առավել լայն խոսքի ազատությամբ, քանի որ իրականացնում են տեղեկությունների ստացման, մշակման և ստացված տեղեկությունը հասարակությանն իրազեկելուն ուղղված գործողություններ։

Բնականաբար, լրատվամիջոցները պարտավորված չեն իրականացնելու բացառապես պաշտոնական տեղեկատվության հրապարակում, վերջիններս ունեն իրավասություն հավաքագրելու և տարածելու նաև այնպիսի տեղեկատվություն, որը հրապարակվում է այլ աղբյուրների կողմից։ Միանշանակ, լրատվական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձ (լրագրող, մեկնաբան, հաղորդավար) իրավունք ունի նաև իրականացնելու սեփական վերլուծություններ և դրա հիման վրա հնչեցնել գնահատողական դատողություններ, որոնք որևէ կերպ չեն կարող հանգեցնել վերջինիս համար բացասական հետևանքների։

ՀՌՀ կողմից հրապարակված թվով երկու վարչական վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը և, մասնավորապես, դրանց շրջանակներում կայացված երկու որոշումներն էլ կառուցված են նույն իրավանորմերի հիման վրա՝ որոշակիորեն տարբերվող հիմնավորումներով։

Այսպես, օրինակ, «Աբովյան թայմ» հաղորդման շրջանակներում որպես խնդրահարույց արտահայտություն է դիտարկվել հետևյալը․ «․․․եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք»։

Նշյալ արտահայտությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից գնահատվել է՝ որպես հավաստիության բավարար աստիճան չունեցող տեղեկատվություն, որի վերաբերյալ հեռարձակողն իբրև թե պարտականություն է ունեցել համապատասխան իրազեկում իրականացնելու։ Նշյալ արտահայտությունը, նախևառաջ, կոնտեքստից կտրված և անգամ ամբողջական նախադասություն չենթադրող արտահայտություն է, որը, մեր կարծիքով, ներառված է լրագրողի գնահատողական դատողության դաշտում։ Եվ եթե Հանձնաժողովն իր ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության շրջանակներում իրականացներ ոչ թե նախադասության մեկ մասի, այլ ամբողջ մտքի ուսումնասիրություն, գուցե վերջինս հանգեր բոլորովին այլ հետևության, քանի որ հնչեցված դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան գնահատողական դատողություն, որը հիմնված է եղել հանրահայտ դիտարկվող և մեր հասարակության շրջանում լայնորեն տարածված որոշակի տեղեկությունների վրա։

Մինչդեռ Հանձնաժողովի կողմից այն դիտարկվել է՝ որպես փաստարկում, որի աղբյուրի պատշաճ բացահայտումը չի իրականացվել հեռարձակողի կողմից։

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Աբովյան թայմ» հաղորդաշարի տվյալ թողարկման վերաբերյալ ՀՌՀ-ի կողմից վարչական վարույթի հարուցումն ու կրկնակի ստանդարտների ցցուն ցուցադրությունն այդ կառույցի կողմից: ՀՌՀ-ի մշտադիտարկման տիրույթում գտնվող բազմաթիվ պրոիշխանական մեդիաների ու անգամ Հանրային հեռուստաընկերության եթերում բազմաթիվ են այնպիսի եթերները, որոնք առավել խնդրահարույց են, քան տվյալ թողարկումը, բայց որոնց վերաբերյալ վարչական վարույթի շրջանակում կասեցման որոշում չի կայացրել, իսկ դրանցում շատ հաճախ են հնչեցվում բռնության կոչեր, կեղծ, չպարզված և չհաստատված տեղեկություններ ընդդիմադիր գործիչների և այլ անձանց վերաբերյալ։

Արդյո՞ք այս տարբերակված մոտեցումը և սահմանադրորեն ամրագրված հավասարության սկզբունքի խախտումը թույլատրելի կարող է դիտարկվել պետական մարմնի կողմից, որն ունի ուղղակի պարտականություն՝ հավասարություն և անկողմնակալություն ապահովելու սկզբունքի պահպանումը բացառապես բոլոր տեսալսողական մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ։

Ինչ վերաբերում է երկրորդ վարչական վարույթին՝ «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում Տ. Քեոսայանի կողմից արված արտահայտություններին, նախևառաջ, Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Տիգրան Քեոսայանի կողմից որևէ համատեքստում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստան աշխարհի ու հայկականության վերաբերյալ առհասարակ որևէ նվաստացուցիչ արտահայտության կիրառումը: Կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը կասկածի տակ դնող խոսույթով, բառապաշարով հանդես գալուց՝ հայաստանյան լրատվական որևէ ձևաչափով ու եթերով, անգամ, եթե դա արվում է քարոզչական նպատակներով:

Սակայն պետք է նշել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ըստ օրենքի՝  հանդիսանալով ապաքաղաքական կառույց, որի գործառույթների մեջ է ներառված հեռուստատեսության և ռադիոյի նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, լայնածավալ մեկնաբանության է ենթարկել Տիգրան Քեոսայանի կողմից արված արտահայտությունները, որոնք հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին։ Փաստացի, Փաշինյանին ուղղված արտահայտությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիտարկել է՝ որպես հայ ժողովրդին  ուղղված վիրավորանք։ Կարծում ենք, որ այս մոտեցումն առնվազն անհասկանալի է և չի բխում Հանձնաժողովի լիազորություններից այնքանով, որքանով որ Հանձնաժողովի գործառույթների մեջ ներառված չէ պետական պաշտոնյաներից որևէ մեկի պատվի և արժանապատվության պաշտպանությունը։

Ընդ որում, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված վերլուծությունները, որոնք, ընդհանուր առմամբ, կարող են ներառված լինել վիրավորանքի կամ զրպարտության դաշտում և պետք է քննարկման առարկա դառնային դատարանում, այլ ոչ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, դրվել են ռադիոյի հեռարձակման լիցենզիայի ժամանակավորապես կասեցման որոշման հիմնավորման հիմքում։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՌՀ կողմից մեջբերված իրավանորմերը կիրառելի չեն, երկու թողարկումներում էլ չթույլատրված արարքի կոչ կամ սխալ, ոչ հավաստի տվյալների հրապարակում չի եղել։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք գնահատողական արտահայտությունների հետ, որոնք լայն պաշտպանվածություն ունեն լրագրողական ազատությունների տեսանկյունից։

Կրկնում ենք, եթե նույնիսկ իրավունքների վերազանցում կա, ապա դա պետք է քննարկվի պատվի, արժանապատվության պաշտպանության համատեքստում, որի համար ներդրված են քաղաքացիաիրավական մեխանիզմներ, և անթույլատրելի է պետության ռեսուրսի՝ ՀՌՀ-ի օգտագործումը մասնավոր հարաբերությունների խնդիրներ լուծելու համար։ ՀՌՀ սույն որոշմամբ վարչական ռեսուրսը բացահայտորեն չարաշահվել է Նիկոլ Փաշինյանի պատիվն ու  արժանապատվությունը պաշտպանելու նպատակով, ինչը հակասում է պետության դիրքորոշմանն այդ հարցի վերաբերյալ։ Պետական մարմինը չպետք է ու չի կարող որևէ անձի, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել։ Պետական մարմնի, տվյալ դեպքում ՀՌՀ-ի խնդիրը հանրային շահի դեմ ոտնձգությունը կանխելն է, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը։ Երկու վարչական վարույթի դեպքում էլ առկա չեն ոչ հրահրող խոսքի և ոչ էլ ակնհայտ սխալ տեղեկությունների տարածման փաստեր։

Պնդում ենք, որ ՀՌՀ կողմից կիրառված տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել։

Խոսելով տարբերակված և կողմնակալ մոտեցման մասին, նշենք, որ դրա վերաբերյալ կարող է հիմնավոր կասկած առաջանալ նաև այն պարզ պատճառով, որ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ով հանդիսանում է ապաքաղաքականացված կառույցի ղեկավար, ով ունի քաղաքական զսպվածություն դրսևորելու սահմանադրորեն և օրենսդրորեն ամրագրված պարտականություն, Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ համատեղ վարում է հաղորդում, որտեղ հաճախ քննարկվում են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող հարցեր, որի շրջանակներում էլ կարելի է ենթադրություններ կատարել նաև հենց Տիգրան Հակոբյանի քաղաքական հայացքների մասին, որոնք շատ հաճախ մոլորեցնում են հասարակությանը՝ ծառայելով իշխանական քարոզչության տարածմանը։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ ողջամիտ կասկած է առաջանում առ այն, թե արդյո՞ք ապաքաղաքական անկախ կառույցի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի  քաղաքական հայացքներն ամեն դեպքում չեն անդրադառնում նրա և հանձնաժողովի լիազորությունների իրականացման վրա»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}