Քաղաքական 17:28 27/12/2023 Հայաստան

Ավտորիտար պոպուլիստի իշխանության ժամանակ ունենում ենք աղբամանային կառավարում.Հովհաննես Ավետիսյան

Հայաստանի վերջին տարիների զարգացումները մասնագետներին ստիպում են գտնել անհաջողությունների և ձախողումների պատճառները։ Ի՞նչ վիճակում են Հայաստանի պետական համակարգերը, ունա՞կ են դրանք հաղթահարել անվտանգային մարտահրավերները նախկինում, առավել ևս՝ այսօր։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը դիմեց պետական համակարգերի ստեղծման և կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանին։

Panorama.am-Հայաստանի պետական համակարգերը համապատասխանո՞ւմ են դրանց դասական չափանիշներին, ինչպե՞ս են դրանք այսօր կառավարվում։

Հ. Ավետիսյան-Սկսենք առկա գլոբալ խնդրով, այն Հայաստանում առկա խորհրդարանական համակարգն է։ Խնդիրը կայանում է հետևյալում. Խորհրդարանական համակարգը ոչ թե Հայաստանում, այլ ընդհանրապես, ենթադրում է մեկանգամյան ընտրություն, որով մարդիկ ընտրում են կուսակցությանը՝ ենթադրվում է, որ՝ ինչ-որ գաղափարախոսության, բայց իրականության մեջ, քանի որ մեր մոտ կուսակցությունները զարգացած չեն և դրանք մեկ անձի շուրջ ձևավորված քաղաքական խմբեր, խմբավորումներ են՝ որոշակի շահեր են սպասարկում։

Քանի որ նրանք այդպիսին են, ապա ստացվում է, որ ԱԺ-ում հայտնվում են ուժեր, որոնք այդ մեկ անձի շուրջ են ձևավորված։

Երբ մարդիկ տվյալ կուսակցությանն ուղարկում են ԱԺ՝ որոշակի պատագամով, ստացվում է, որ ԱԺ մեծամասնությունը կառավարվելու է տվյալ մեկ անձի կողմից, որը տվյալ կուսակցությունը ղեկավարում էր։ Սա ինչին է հանգեցնում։ Քանի, որ իշխանության մյուս թևերը ձևավորվում են մեկ աղբյուրեից, մեր դեպքում՝ ԱԺ-ից, ստացվում է, որ այդ մեկ անձի կողմից կառավարվող կուսակցությունը, երբ խորհրդարանում ստանում է մեծամասնություն, նա ձևավորում է գործադիր մարմին և ստացվում է, որ այդ մեկ անձը, որը դառնում է գործադիր մարմնի ղեկավար, կառավարում է նաև օրենսդիր մարմինը, այնինչ պետք է հակառակը լիներ։

Այստեղ իշխանության տարանջատման և հակակշռման սկզբունքը խախտվում է նախ գործադիր-օրենսդիր  հարաբերակցության մեջ։ Երկրորդ՝  քանի որ դատական համակարգի բարձրագույն դատական մարմինը ևս ձևավորվուրմ է ԱԺ-ի կողմից, հետևաբար իշխանության այդ մեկ թևի ձևավորման աղբյուրը ևս ԱԺ-ն է  և ստացվում է՝ կրկին այդ մեկ անձն ունենում է մեծ կշիռ, ազդեցություն այդ դատական մարմնի ձևավորման վրա։

Հետևաբար, մենք հիմա տեսնում ենք և իրականության մեջ է այդպես, ՀՀ պետական  համակարգում բացարձակապես չեն գրոծում իշխանության տարանջատման և հավասարակշռության սկզբունքները, ինչը շատ կարևոր է կենսական նշանակության որոշումների կայացման հարցերում հակակշիռ լինելու այնպիսի որոշումներին, որ, օրինակ, կառավարությունը հակված կլինի կայացնել, բայց դրանք ինչ-որ ձևով կլինեն Սահմանադրությանը հակասող։ Մենք մեր առօրյայում տեսնում ենք, որ դրանք բազամաթիվ են, բայց այդ հակակշիռը չկա՝ նշածս պատճառով։ Սա համակարգի այն շատ մեծ խնդիրն է, որը մենք ունենք։ Ես համոզված եմ, որ առկա խորհրդարանական համակարգը՝ սկսած Սահմանադրությունից, սխալ է ձևավորված և  մենք մարդկանց հնարավորություն ենք տալիս ընդամնեը մեկ անգամ ընտրելու, դրանով խորհրդարանին և այդ մեկ անձին տալիս ենք բացարձակ իշխանություն։ Վերջինս էլ, եթե այնպիսի մարդ է լինում, որը տարածաշրջանում չի առաջնորդվում ազգային շահերով, տեսակի գիտակցության և դերով՝ մենք ուենում ենք այնպիսի աղետալի դրսևորումներ, ինչպիսիք վերջին մի քանի տարի մեր երկրում արձանագրվում է ամեն օր։

Panorama.am-Կարո՞ղ ենք ասել, որ այս պատկերը՝ հակակշիռների բացակայությունը տանում է դեպի ավտորիտարիզմ։

Հ. Ավետիսյան-Իհարկե կարող ենք ասել։ Մենք գործ ունենք ավտորիտար պոպուլիստ ղեկավարի հետ։ Ավտորիտար պոպոլուստը դասկան քաղաքական սահմանում է, այն հայտնի պոպուլիզմի տեսակներից մեկն է։ Երբ ունենում ենք նման համակարգ՝ այդ ավտորիտար պոպուլիստը հետզհետե դառնում են դիկտատոր՝ մեր դեպքում՝ հատկապես, երբ այդ ավտորիտար պոպուլիստը պատերազմ է պարտվել՝ նրա դեպքում դիկտատոր լինելուն այլընտրանք չկա, որովհետև նա պետք է ձգտի այնպես անել, որպեսզի իր արդարադատության համակարգի կողմից հնարավոր պատիժը երկարացնի՝ տարիների միջ լղոզելով և պատասխանատվությունն իր վրայից հանելով, որպեսզի խուսափի իր հանդեպ արդարադատությունից, որի միակ ճանապարհը դիկտատուրայի հաստատումն է,  ինչը հիմա տեսնում ենք։

Panorama.am-Ինչպիսի՞սն է մարդկային գործոնի դերը մեր պետական համակարգի կառավարման մեջ։
 

Հ. Ավետիսյան-Մենք գործ ունենք ավտորիտար պոպուլիստի իշխանության հետ, ինչը  երբ միանում է այդ վատ համակարգին, ապա մենք ունենում ենք աղբամանային կառավարում։ Սա իմ ձևակերպումը չէ, այլ դասական է։ Աղբամանային կառավարման էությունը պետական համակարգում այն է,  երբ խնդիրներ, որպես այդպիսին, չկան, կամ շատ փոքր են, բայց խնդիրներ են հորինվում և դրանց տրվում են լուծումներ, որոնք արդեն կային, կամ ցանկացած որոշում դիտարկվում է պոպուլիստական պրիզմայով։

Մի պարզ օրինակ բերեմ։ Այս իշխանության՝ իշխանության գալու հենց առաջին օրերին, այսպես կոչված օպտիմալացում տեղի ունեցով և 17 նախարարությունները 5-ով կրճատվեց՝ դառնալով 12։ Ցանկացած առողջ տրամաբանությամբ մարդուն, երբ ասում ես օպտիմալացում՝ պետք է հասկանա, որ առնվազը հաստիքների թիվ է կրճատվելու, ռեսուրսների օգտագործման քանկ է նվազելու, օրինակ՝ մեքենաների քանակ, պետական համակարգի կողմից օգտագործվող վառելիք, աշխատավարձերի ծավալ։ Սակայն  իրականության մեջ լրիվ հակառակը տեղի ուենցավ։ Երբ այդ մարմինների թիվը նվազեց, նույն այդ պահին եղավ վարչապետի որոշում, որով սահմանվում է պետական կառավարման մարմինների հաստիքների առավելագույն թիվը։ Երբ մենք համեմատում էինք այդ հաստիքների թիվը դրանից առաջ եղածներիկ հետ, դրանք ոչ միայն  չէին նվազել կամ մնացել նույնը, այլ ավելացել էին։

Սա աբսուրդ է, բայց այն զարմանալի չէ, որովհետև պետական համակարգում ցանկացած քայլ, որոշում կայացվում է պոպուլիստական պրիզմայով։ Այսինքը՝ հանրությանը ցույց են տալիս ձևական մասը, թե տեսեք կրճատեցիքն՝ հետևաբար ռեսուրսների խնայողություն եղա և այլն, բայց այն մասը, որ հասարակ քաղաքացին այդ պետական համակարգերից և գործողություններից տեղյակ չէ և չի կարողանում, կամ չի ուզում խորանալ և հասկանալ, թե ինչքան ռեսուրս է ծախսվում, ինչ մարդկային կապիտալ կա ներգրավված, քանակը և որակը, նրա մոտ տպավորություն է ստեղծվում, թե նախկինում 17, 22 նախարարություն էր, հիմա 12 է, հետևաբար լավ է, պետական համակարգն ավելի քիչ ռեսուրս է ծախսում, բայց իրականության մեջ ճիշտ հակառակն է։ Սա հենց աղբամանային կառավարման վառ օրինակ է։ Նախորդ համակարգն էլ վատն էր, լավը չէր, այսինքը ռեսուրսների վատնում կար, բայց ներկա համակարգը համեմատության մեջ շատ ավելի վատն է, քան նախորդի ժամանակ ունեինք։

Panorama.am-Ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը։
 

Հ. Ավետիսյան-Եթե ելքի մասին խոսենք, ապա պետք է քաղաքական առաջնորդություն՝ գիտակից, քաղաքական առաջնորդություն  ձևավորվի, առանց կուսակցական պատկանելիությունը հաշվի առնելու։ Այսինքը, այստեղ մենք՝ մեր ժողովուդը, քաղաքկան միտք և գիտելիք ունեցող մարդիկ ինչ-որ պահի գան հանգեն այս կետին. «Այս է մեզ միացնող օրակարգը և չնայած, որ մենք կուսակցական պատկանելիություն ունենք, բայց այս պահից սկսած, այս օրակարգը դառնում է մեր բոլորի գերակա շահը, որը պետական, հայկական պետության օրակարգն է և, հետևաբար, մենք միավորվում ենք և պայմանավորվում ենք սրա շուրջ բացարձակապես աշխույժ գործել, խաղաղ ճանապարհով հեռացնում ենք այս իշխանություններին և այդ օրակարգը սկսում ենք գործի դնել»։

Ճանապարհը սա է, այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը մեր չգոյությունն է՝ հետզհետե։ Այն մեկ-երկու օրվա հարց չէ, մի քանի տարի կարող է տևել, նունիսկ՝ տասնամյակներ, բայց այս ճանապարհը՝ներկայիս իշխանության կողմից պարտադրված ճանապարհը, Հայաստանի չգոյության ճանապարհն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:44
ՌԴ փոխարտգործնախարար. Պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» II...
Աղբյուր` Panorama.am
14:35
Արցախիցները չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան
«Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված  արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով այս տարվա ընթացքում ստացվել է 57 հաղորդում
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է: Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ամաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
Կրեմլը Հալեպ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումը համարում է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և հանդես է գալիս տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եղանակն՝ առաջիկա օրերին
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:46
Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի
Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներն արդեն բնակեցրել են շուրջ 30 հազար մարդու։ Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, ըստ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Հարավային Կովկասը դառնում է թատերաբեմ տարբեր ուժի կենտրոնների միջև, և այդ պայքարը միտում ունի դեպի սրացում. Սաֆրաստյան
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տարածաշրջանային փոխակերպումները և Հայաստանը․ անվտանգային տեղաշարժեր»...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում»...
Աղբյուր` Panorama.am
12:58
Հալեպում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել
«Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները  կրակ են բացել Հալեպի պետական համալսարանի տարածքում՝  սպանելով չորս...
Աղբյուր` Panorama.am
12:54
MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից
Երեկ սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում MAN ավտոբուսի վարորդը մեքենան վարում է փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով։...
Աղբյուր` Panorama.am
12:52
Փաշինյանի պառճառով դատավոր Սարգիս Պետրոսյանը քնից չի՞ զարթնելու
Մինչ ՀԱՊԿ-ը իր նիստում Փաշինյանի ու Հայաստանի վարքն էր քննարկում, մինչ Պուտինը բացատրում էր, թե՝ Արցախում ՀԱՊԿ-ը չէր պատերազմելու Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Նախորդ մեկ օրում հայտնաբերվել է 2 անհետ կորած
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
12:36
10 րոպեանոց զրույց ոտքի վրա. Հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Յակուբ Էյուբովը
ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
Ջուլիանա Գրիգորյանը, ով Operalia վոկալ մրցույթի հաղթողն ու Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրն է, ում կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հալեպում բախումներ են, կան զոհեր
Հալեպում թեժ բախումներ են։ Սիրական «Սանա» լրատվամիջոցը հայտնել է առաջին զոհերի մասին։ Այս պահին հաղորդվում է 4 զոհի մասին։...
Աղբյուր` Panorama.am
11:58
Քենդալ Ջենները՝ սեզոնի ամենաոճային սանրվածքով
Մոդելը Քենդալ Ջեները որոշել է կտրուկ փոփոխություններ անել։ Մի քանի տարի շարունակ մոդելը երկար գանգուրներով էր, բայց նա հետևել է թրենդին և այժմ...
Աղբյուր` Panorama.am
11:52
23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել է...
Աղբյուր` Panorama.am
11:42
Վահե Հովհաննիսյան. Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երբ ասում ենք, որ հայտնի մեկ հոգին հանուն...
Աղբյուր` Panorama.am
11:37
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել...
Աղբյուր` Panorama.am
11:24
Մի դարձեք ագրեսիվ արշավի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
Այսօր «Սև ուրբաթն» է։ Դեռ օրեր առաջ շատ խանութների պատերին ամրացված ցուցանակները ծանուցում են զեղչերի մասին, սոցիալական ցանցերում էլ...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հեռուստատեսությամբ երեխաների կողմից դիտվող սննդի և խմիչքների գովազդի ավելի քան 65%-ը չթույլատրված մթերքներ են
Առաջին անգամ իրականացվել է Հայաստանում երեխաներին ուղղված սննդի և ընպելիքների մարքեթինգի վերաբերյալ ուսումնասիրություն:
Աղբյուր` Panorama.am
10:52
Սիրիայի զինված ուժերը հակահարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում
Սիրիական բանակը Հալեպում և Իդլիբում հակահարձակում է իրականացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (նախկին «Ջաբհաթ ալ-Նուսրա»)...
Աղբյուր` Panorama.am
10:44
Սմոլովը պատմել է, թե որ առաջնությունում կարող է հանդես գալ Սպերցյանը
«Կրասնոդարի» հարձակվող Ֆեդոր Սմոլովը խոսել է իր թիմակից Էդուարդ Սպերցյանի մասին։ Նա նշել է, որ Հայաստանի հավաքականի խաղացողը...
Աղբյուր` Panorama.am
10:05
Վրաստանում 43 մարդ է ձերբակալվել, 13 ոստիկանի անհրաժեշտ է վիրահատական միջամտություն
Ոստիկանությունը ձերբակալել է 43 հոգու Թբիլիսիում բողոքի ակցիաների 43 մասնակից։ Այսօր նման հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳ նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:55
ՖԻՖԱ-ի վարկածով՝ 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։ Հայտացուցակում ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ես ատում եմ քաղցկեղը. Ալեքսիս Օհանյանի խորհուրդը՝ հայրերին
Reddit.com-ի համահիմնադիր, «Forbes»-ի կողմից «համացանցի կառավարիչ» հորջորջված Ալեքսիս Օհանյանը պատմել է վերջերս...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ոստիկանությունը ցուցարարներին դուրս է մղել Ռուսթավելի պողոտանյից
Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան ազատվել է ցուցարարներից, ոստիկանական ուժերը դուրս են բերվում այնտեղից։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ուկրաինական դրոնները թմրանյութ են տեղափոխել Մարոկկոյից Իսպանիա
Բացահայտվել է հանցագործների ցանցը, որոնք անօդաչու սարքեր են օգտագործել թմրանյութեր տեղափոխելու համար։ Այս սարքերը արտադրվել են Ուկրաինայում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Նոր պաշտոնանկություններ են սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}