Մոսկվայում «Մերկ երեկույթի» շուրջ կրքերը չեն հանդարտվում, արձագանքները նոր թափ են հավաքում
Մոսկվայում բլոգեր Նաստյա Իվլեևայի նախաձեռնած բազմաթիվ ռուսաստանցի աստղերի մասնակցությամբ մերկ երկույթի շուրջ կրքերը չեն հանդարտվում, դրա վերաբերյալ արձագանքներն ու զարգացումները նոր թափ են հավաքում։
Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հավաքը դեռ ակտիվորեն քննարկվում է համացանցում, իրադարձությունները զարգանում են սարսափելի ուժգնությամբ. Միջոցառմանը հայտնվածները դժվար թե մտածեին, որ շուտով ամաչելու են և ստիպված կլինեն ներողություն խնդրել բազմամիլիոնանոց հանրությունից իրենց արարքների համար։
Հավաքույթի մասնակիցները խիստ քննադատության են արժանացել, պատերազմական վիճակում գտնվող երկրում նման միջոցառման մասնակցելու համար։
MK.ru-ի փոխանցմամբ, Ֆիլիպ Կիրկորովը երկրպագուներից ներողություն է խնդրել, նա նշել է, որ տեղյակ է իր թույլ տված սխալի մասին, չի իմացել երեկոյի բնույթի մասին, պարզապես ներս է մտել «ոչ ճիշտ դռնով»։
Դիմա Բիլանը նույնպես տեսանյութ է հրապարակել ու ներողություն խնդրել։ Նա բացատրել է, որ սոցիալական միջոցառումներին մասնակցելն իր աշխատանքի մի մասն է: Արդարացել է, նախապես չէր կարող իմանալ, թե մնացած աստղերը ինչ տեսքով են գալու զվարճանքին։
Բիլանը ընդգծել է, որ ինքը հիանալի հասկանում է «երկրում տիրող իրավիճակը», ուստի այդ երեկոյից ոչ մի լուսանկար չի հրապարակել։
քսենիա Սոբչակը նույնպես ներողություն է խնդրել նրանցից, ովքեր վիրավորված էին Իվլեևայի խնջույքին իր հայտնվելուց:
Միաժամանակ լրագրողն ընդգծել է, որ միջոցառումը հրապարակային չէր, և այս խնջույքի մասնակիցներից հանցագործներ սարքելը չափազանց գռեհիկ է։
Նաստյա Իվլեևան նույնպես ներողություն է խնդրել հանրությունից։ Բլոգերը նշել է, որ մտադիր է այդ երեկոյից վաստակած ողջ գումարը նվիրաբերել բարեգործական կազմակերպություններին։
Ռուսական աղբյուրները նշում են, որ դեկտեմբերի 20-ին Mutabor ակումբում փակ խնջույք է տեղի ունեցել։ Դրան մասնակցել են շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Ջիգանը, Դիմա Բիլանը, Լոլիտան, Քսենիա Սոբչակը և այլք։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ:
MK-ն հրապարակել է հավաքույթի ընթացքում մասնակիցների լուսանկարները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան