Շվեդիան սկսում է հաստատել Թուրքիայի՝ պաշտպանական արտադրանքի արտահանման հայտերը
Շվեդիան սկսել է թուրքական ընկերություններին պաշտպանական արտադրանքի արտահանման թույլտվություններ տրամադրել։ ՏԱՍՍ-ը հայռտնում է, որ այդ մասին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության քննարկման ժամանակ խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
«Շվեդիան չեղարկել է պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ոլորտում Թուրքիայի նկատմամբ սահմանված էմբարգոն: Գործընթացի մեկնարկից հետո [Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի հայտը հաստատելու համար] թուրքական ընկերությունների հարցումները դրական պատասխաններ ստացան»,-Աքչափարին մեջբերում է Յենի Շաֆակ թերթը։
Պարիբերականը հիշեցնում է, որ Շվեդիան 2019 թվականից արգելք էր մտցրել Թուրքիա պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման համար։ 2022 թվականի սեպտեմբերին, երբ սկսվեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի քննարկման գործընթացը, այդ էմբարգոն հանվեց և սկսվեց թուրքական կողմից դիմումների ընդունման և քննարկման գործընթացը։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի հաստատել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման արձանագրությունը։ Այժմ փաստաթուղթը քվեարկության կդրվի խորհրդարանի Գլխավոր ասամբլեայի լիարժեք կազմի միջոեցով։ Դրա քվեարկության օրը դեռ հայտնի չէ։ Թուրքիայի խորհրդարանը ուրբաթ օրը պետք է գնա ձմեռային արձակուրդի։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել մինչև նոյեմբերի վերջ Շվեդիային դաշինք ընդունել
- Շվեդիան Թուրքիային է արտահանձնում պահանջած 70 անձանցից միայն 4-ին
- Շվեդիայում ու Նորվեգիայում անձրևների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տարհանվել