Պեսկովը՝ Ստրելնայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման կարգավիճակի մասին. «Դրանք բանակցություններ չէին»
Ես նման տեղեկություն չունեմ, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երեկ Սանկտ Պետերբուրգում բանակցություններ են վարել։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցություններ չկան։ Երեկ դրանք չեն անցկացրել, բայց նման միջոցառումները, այդ թվում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, միշտ լավ հնարավորություն են ոտքի վրա կարճատև շփումների համար։ Ահա թե ինչ է եղել այս անգամ։ Բոլորը հնարավորություն ունեցան որոշ հիմնական կետերի մասին միմյանց հետ ոտքի վրա խոսել:
Մենք իսկապես արձանագրում ենք, որ երկրները գնում են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները ավարտելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ այն տեղի կունենա որքան հնարավոր է շուտ: Իհարկե, ոչ որակի հաշվին։ Ուստի մենք բոլորի հետ միասին սպասում ենք թե րեբ այս գործը կավարտվի։ Գլխավորն այն է, որ մենք երկու կողմից ել տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն և՛ Երևանից, և՛ Բաքվից։ Եվ, իհարկե, մենք սատարում ենք դրան»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան պատրաստ է օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին.Պեսկով
- Պեսկով. Պուտինը և Փաշինյանը կկարողանան շփվել ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում
- Պեսկով. Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան