Ռուսաստանը հույս ունի Թուրքիայում գազային հանգույցը գործարկել 2024-ին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն անդրադարձել է Թուրքիայում կառուցվող գազային հանգույցին: Էրմենիհաբերի փոխանցմամբ, նա նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է հանգույցի ճանապարհային քարտեզի հստակեցում և դրա գործարկում 2024-ին:
«Մենք հույս ունենք, որ ծրագիրը կիրականացվի գալիք տարի»,- ասել է նա:
Նշվում է, որ նոյեմբերի վերջին Անկարայում Նովակի և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում հանգույցի կառուցման աշխատանքների շուրջ նմանատիպ հայտարարություն էր արել նաև թուրք նախարարը։
Նա ևս հույս էր հայտնել, որ 2024-ին բոլոր աշխատանքները կհասցվեն ավարտին: