Մի թեթև թխկոցից Արցախը լուծարեցին, փախան, հիմա էլ Հայաստանն են տանում նույն ճանապարհով․ ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ի եթերում հայտարարել է, որ «Սամվել Շահրամանյանը Ղարաբաղը սիրուն հանձնել է, հիմա Հայաստանն է ուզում նույն ճանապարհով տանել»։ «Երբ Սամվել Բաբայանն ասում էր՝ պետք է հանդիպենք Բաքվի իշխանության հետ, զրուցենք, մենակ բանակցությունների միջոցով կարող ենք հարցերը լուծել, ղարաբաղյան իշխանությունները չարձագանքեցին, իրենց դրել էին հերոսի հետ, հրաժարվում էին ամեն ինչից: Տեսաք՝ մի հատ թեթև թխկոցից շուտ ստորագրեցին, լուծարեցին ու փախան. թեթև շխկոց էր, կես օրվա հարձակում էր»,- ասել է պատգամավորը: