Ի՞նչ է այս ամենի մասին ասելու Միշելին, Շոլցին ու Մակրոնին Փաշինյանը
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հարցադրում է անում՝ թե ինչ ասելու Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ռուասատանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու մասին։
«Не виноватая я,он сам пришел.
Ռուսաստանը բանակցային բրոկերի դերը կարծես Արևմուտքից «захват» է անում։
Ալիևն ու Փաշինյանն ամբողջ տարին Արևմուտքի միջնորդությամբ բանակցեցին, Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, Արցախը հայաթափեցին, բայց հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում։
Ի՞նչ է այս ամենի մասին ասելու Միշելին, Շոլցին ու Մակրոնին Փաշինյանը։
Հիշեցի սովետական «Бриллиантовая рука» ֆիլմի թևավոր արտահայտությունը՝ «не виноватая я,он сам пришел»»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են։
«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,- ասել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր.Նազելի Բաղդասարյան
- Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
- Փաշինյանը սեղմել է Ալիևի ձեռքը
- Պուտինը Պավլովսկի պալատում շրջայցի ժամանակ զրուցել է Փաշինյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան