Արցախում մնացած մշակութային ժառանգությունը գույքագրվել է, կա ամբողջական տվյալների բազա. Անդրեասյան
Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության հարցի շուրջ ԿԳՄՍ նախարարությունը ինտենսիվ աշխատում է։ Ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«ԱԳՆ գործընկերների հետ մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու ԼՂ տարածքում մնացած մշակութային ժառանգության պաշտպանության հարցը»,- նշեց նա։
Ժ.Անդրեասյանը հայտնեց, որ ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, կա ամբողջական տվյալների բազա:
«Գույքագրվում ենք նաև վանդալիզմի դեպքերը և դրանք ինտեսիվ փոխանցվում ենք բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: Նաև էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, որոնք պարզ ու տեսանելի են դարձնում այդ ամենը»,- ասաց նախարարը։
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ պլանավորել են ցուցահանդեսներ, համաժողովներ և Հայաստանում, և արտերկրում, բոլոր համապատասխան հարթակներում։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳ փոխնախարար. Աջակցում ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական առաքելության տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում
- Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org
- Բռնի տեղահանության հետևանքով արցախահայերը զրկվել են մշակույթի վերստեղծման հնարավորությունից. Արմինե Տիգրանյան
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը. monumentwatch.org
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան