Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր.Նազելի Բաղդասարյան
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը:
«Լուրեր»-ի հարցին` արդյոք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը պատասխանել է.
«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի վերջին առաջարկները. ԱԳՆ
- Կալաշնիկով. Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես մեկ քայլ են հեռու խաղաղության համաձայնագրի ստորագրումից
- Բայրամով. Խաղաղության պայմանագիրն ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի