Տարածաշրջանի հաղորդակցության ուղիների հարցում Հայաստանի և Իրանի քաղաքականությունները լիովին համահունչ են.Միրզոյան
«ՀՀ-ի և հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող և փոխադրաձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները»,-Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և նշեց, որ նման բարձաստիճան այցերը դրա վկայությունն են։
Նա հայտնեց, որ հանդիպմանն անդրադարձ են կատարել երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկել է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային բարձր տեխոնոլոգիական և այլ ոլորտներին։
«Մենք հատկապես վերահաստատել ենք երկկողմ առևտրաշրջանառության ծավալներն տարեկան՝ սկզբում 1 մլրդ դոլարի, այնուհետև՝ 3 մլրդի հասցնելու պատրաստակամությունը՝ համաձայն ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների»,-հայտարարեց Միրզոյանը։
Նա ընթացիկ տարում կարևոր ձեռքբերում համարեց գազ-էկլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայամանագրի ստորագրումը։
«Լիահույս ենք, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կտեսնենք և ավարտին կհասցվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարարկան աշխատանքները»,-հայտարարեց Միրզոյանը և կարևորեց Հայաստան-Իրան միջկառավարական հարթակի աշխատանքը, որի հաջորդ՝ 18-րդ նիստը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություներին։
Նախարարը հայտնեց, որ քննարկումներում կարևորել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ հանդիպմանը կարևորություն են տրվել Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահայտվածի շինարարիության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավումը, որը ազդարարվել էր ընթացիկ տարվա հոկտեմբերին։
Նշելով, որ հանդիպմանը քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին վերաբերող հարցեր՝ Միրզոյանն ասաց. «Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանի հաղորդակցման ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները և մոտեցումները լիովին համահունչ են և այս առումով մենք կարևորում ենք ԻԻՀ-ի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային մաբողջականության, սահմանների անքակտելիության ինքնիշխանության հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ. Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի
- Ընթանում է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան