«Ակադեմիական քաղաքի» հատակագիծը պատրաստ կլինի 2024-ին
«Պայմանագրերը կնքված են, և ներկայում մշակում ենք ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, որը պատրաստ կլինի 2024 թվականին»,-ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա ԱՆդրեասյանը։
Նա նշեց, որ բովանդակային աշխատանքներ են տարվում նաև բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ուղղությամբ: Մինչև փետրվարի 15-ն ընդունում են հայեցակարգային առաջարկներ
Պատասխանելով հարցին, թե որտե՞ղ է նախատեսվում կառուցել ակադեմիական քաղաքը, Ժ.Անդրեասյանն ասաց, որ այն կառուցվելու է Երևանի և 3 մարզերի՝ Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի, սահմանագծին:
Արձագանքելով դիտարկմանը, թե ինչո՞ւ է ակադեմիական քաղաքը Աշտարակից տեղափոխվել Երևան, նախարարն ասաց. «Այստեղ ուղղակի պարզ թյուրըմբռնում կա. ակադեմիական քաղաքի կառուցման մասին խոսելիս նշվել է տեղադրության ամենամոտ հատվածը և ըստ այդմ՝ Երևանի 17-րդ թաղամասին կից տարածքը: Աշտարակի այն տարածքը, որի շուրջ ի սկզբանե ընթացել են քննարկումները, մի քանի անգամ փոքր էր և չէր համապատասխանում հայեցակարգին: Հետագա քննարկումների արդյունքում, հաշվի առնելով ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի թիվն ու բավականին մեծ ենթակառուցվածքները՝ Ազգային ստադիոն, սպորտային ենթակառուցվածքներ, ժամանակակից համերգասրահ և այլն, պարզ դարձավ, որ այն շատ ավելի մեծ տարածքի առկայություն էր ենթադրում: Այս նկատառումով էլ ընտրվել է 17-րդ թաղամասին հարակից 630 հա տարածքը, որը հիմնականում պետական և համայնքային սեփականություն է»։
Ժ. Անդրեասյանի խոսքով, ակադեմիական քաղաքը նպատակ ունի զարգացնել նաև մարզերի ենթակառուցվածքները, ինչին կնպաստի դրա՝ Հյուսիս-Հարավ մայրուղու հարակից հատվածում տեղակայումը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 87. 6 մլն դրամ հատկացրեց Ակադեմիական քաղաքի նախագծման կանխավճարի համար
- Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն․ Փաշինյան
- Տիգրան Շահվերդյան. «Ակադեմիական քաղաքն» իրականացվում է պետական նպատակների ու առաջնահերթությունների վակուումում
- Ակադեմիական քաղաքում բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ. Ժաննա Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան