Կեղծ թեզեր են, որ կարող է Արցախը կամ Արցախի հետ կապված որևէ հարց վնասել Հայաստանին. Մետաքսե Հակոբյան
«Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է Արցախի կառավարության անդամների հետ, ասել է, որ Արցախի լուծարման փաստաթուղթ իրավական դաշտում գոյություն չունի»,- ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Ըստ նրա, բարձրացած աղմուկը խոսում է այն մասին, որ, այո, Արցախը կա, շարունակում է գործել հանուն արցախցիների, հայ ազգի։
«Այսօր Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ»,- ընդգծեց նա։
Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Ադրբեջանի կողմից գերեվարվելուն, ասուլիսին ներկա նույն խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ արցախցին, հայտնվել ծանր վիճակում, ավելի խեղճացավ ու իրեն անպաշտպան է զգում նաև այն պատճառով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց կողքին չէ։
«Երբ նոր էինք բռի տեղահանվել, մտածում էինք՝ միգուցե աշխատանքներ են տարվում նրանց վերադարձի հետ կապված, խոսքը կարող է վնասել։ Կարճ ժամանակում հասկացանք ու համոզվեցինք, որ այդպես չէ, հակառակը՝ մեր լռությունը վնասում է ոչ միայն մեր ռազամաքաղաքական իշխանություններին, նաև Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին, որոնց մասին Ադրբեջանն այևս չի էլ խոսում։ Այդ ուղղությամբ նաև հասարակության, քաղաքական ուժերի աշխատանքը պետք է լինի»։
Մ. Հակոբյանն ընդգծեց՝ կեղծ թեզեր են, որ կարող է Արցախը կամ Արցախի հետ կապված որևէ հարց վնասել Հայաստանին։
«Ոչ։ Արցախը գոնե գործնականում ցույց է տվել, որ 30 տարի շարունակ եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչպես Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը։ Մենք ականատես եղաք, երբ Հաայստանը, ի դեմս իշխանությունների, հրաժարվեց Արցախից, մենք կորցրեցինք Արցախը։ Առավել քան համոզված եմ՝ երբևէ չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց Արցախ։ Հետևաբար, այստեղից է գալիս այն միտքը, որ մեզ կարողացել են մոլորեցնել, մեզ կարողացել են հաղթել, որովհետև կարողացել են պառակտել։
Չի կարող Հայաստանն ապրել առանց Արցախ և հակառակը։ Սրանք պարզ ճշմարտություններ են, որոնք մենք չընդունելու արդյունքում հայտնվեցինք այս իրավիճակում»,- ասաց նա։
Ըստ Դավիթ Գալստյանի, ռևանշիստական թեզը, որը մտել է քաղաքական օրակարգ, հասկանալի է, որ Ադրբեջանն ունի իր քաղաքական ուղին և ամեն կերպ փորձում է առաջ տանել։
«Եթե խոսում ենք ռևանշիզմից ու երբ ասում ենք՝ Արցախը հայկական է ու դա դիտարկվում է որպես ռևանշիստական մոտեցումներ, ապա վաղը նույն ձև Ադրբեջանը կարող է հարց դնել՝ եթե Հայաստանը ռևանշի չի պատրաստվում, ապա թող լուծարի պաշտպանության բանակը։
Այսինքն, մեր օրակարգային հարց դարձնել, թե Ադրբեջանն ինչ է ասում և մեր գործողությունները փորձել համաձայնեցել կամ տեղավորվել այն շրջանակներում, թե Ադրբեջանն ինչ է թույլ տալիս, ինչ թույլ չի տալիս, չպետք է լինի։ Մենք ունենք մեր օրակարգը՝ հզորացնելով Հայաստանը, վերադարձնել Արցախը»,- ասաց Դ. Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ով ցանկանա փակել կամ շրջել Արցախի էջը, ձախողելու է. Դավիթ Գալստյան
- Արցախ վերադարձի պայմանը հզոր Հայաստանն է.Մարիամ Աթայան
- Մետաքսե Հակոբյան. Կարևորում ենք Արցախի սուրբ էթնոսի պահպանումը, քանի որ վերադարձ անպայման լինելու է
- Արցախի իշխանությունները դեռևս համարձակություն չունեն անտեսելու Ալիևի ու Փաշինյանի սպառնալիքները և հայտարարել հրամանագրի չեղարկման մասին. Մելիք-Շահնազարյան
- Լիահույս եմ, որ մինչ տարվա վերջ Արցախի իշխանությունները կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը.Մելիք-Շահնազարյան
- Ներքին ու արտաքին թշնամու ծրագրերին այսօր կարող եք խոչընդոտել միայն Դուք. Մելիք-Շահնազարյանի նամակը՝ Արցախի նախագահին
- Մելիք-Շահնազարյան. Սեպտեմբերի 26-ի հրամանագիրը պետք է չեղարկվի, դրա համար ընդամենը մեկ շաբաթ ժամանակ է մնացել
- Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, հունվարի 1 -ից Արցախը չի լուծարվելու. Սամվել Շահրամանյանի խորհրդական
- Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները. Շահրամանյան
- Սամվել Շահրամանյանը հանդիպել է Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան