Գիորգի Շարվաշիձե. Վրաստանի և Հայաստանի միջև առևտուրն ու զբոսաշրջությունն աճել են
«Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև շատ ինտենսիվ համագործակցություն է ընթանում, խաղաղ Կովկասի գաղափարը շատ հետաքրքիր է, այս ձևաչափով մի շարք հանդիպումներ են կայացել, այդ թվում՝ վարչապետի գլխավորությամբ, Թբիլիսիում կայացել է հանդիպում վարչապետների մակարդակով ,- 1tv.ge-ի հաղորդմամբ, ասել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն։
Դեսպանի խոսքով, Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները դրական են զարգանում։
«Շատ լավ է, որ այս ամենի մեջ ներգրավված է նաև քաղաքացիական հասարակությունը։ Շատ ինտենսիվ փոխանակում կա, մեր երկկողմ համագործակցությունը դրական է զարգանում։ Մի բան փաստ է, որ մեր առևտուրն ավելացել է, այդ թվում՝ զբոսաշրջությունը, ավելի քան 700 հազար զբոսաշրջիկ է եկել Վրաստան։ Սա պատմական առավելագույնն է։ Վրաստանից Հայաստան զբոսաշրջիկների առավելագույն թիվը 180 հազար է։ Սա դրական ցուցանիշ է և ցույց է տալիս, որ Վրաստանի դերը՝ որպես դերակատար, որպես խաղաղարար, աճում է Կովկասում, և սա դրական նշան է՝ երկար ժամանակով խաղաղ Կովկաս կառուցելու համար»,- ասել է Շարվաշիձեն։