«Գոյ» թատրոնի գործունեությունը, որպես առանձին ՊՈԱԿ, չենք պատկերացնում. ԿԳՄՍ նախարար
«Որևէ նորություն այս գործընթացում չկա, մենք գարնանից խոսում ենք այն մասին, որ «Գոյ» թատրոնի գործունեությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ինչ վերաբերում է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ազատելուն ու դրա հետ կապված նախօրեին թատրոնի անձնակազմի՝ ԿԳՄՍ նախարարի կամ փոխնախարարի հետ հանդիպման պահանջին, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխարինվել է, որովհետև չի իրականացրել կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, այսինքն չի իրականացրել իր պարտականությունները. «Դա եղել է պատճառ, որ իրեն փոխարինենք և այնտեղ ունենանք մարդ, որը ավարտին կհասցնի գործընթացը»:
Նա հայտնեց, որ թատրոնի աշխատակիցներին հիմնականում հետաքրքրել է իրենց ստեղծագործական և մասնագիտական աշխատանքի շարունակությունը, փոխնախարարը պարզաբանել է, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքը, խոսքն այստեղ աշխատանքի ձևաչափի մասին է:
«Հնչել են հարցեր խաղացանկի վերաբերյալ: Ես կարծում եմ՝ ավելի քան պարզ ասացի, որ մենք հակառակը, գնում ենք մշակութային հստատությունների ինքնավարության մեծացման և իրենք իրենց խաղացանկը, իրենց ներկայացումներն ազատ են պահպանելու ու խաղալու Սունդուկյան թատրոնի բեմերում»,- ասաց Ժ. Անդրեասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է հանդիպում ԿԳՄՍ նախարար կամ փոխնախարարի հետ
- «Գոյ» թատրոնում «Գարեգին Նժդեհ» ներկայացմանը ասեղ գցելու տեղ չկար
- «Գոյ» թատրոն. Կատարվում են ռազմավարական այլ գործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան