Երևանի գլխավոր տոնածառը ներառվել է ԱՊՀ-ում ամենաբարձր տոնածառերի 10-յակում
ԱՊՀ երկրների ամենաբարձր տոնածառերի տասնյակում Հայաստանի գլխավոր տոնածառը։
Ցուցակում ընդգրկված են Աշխաբադի (44 մ), Երևանի (37 մ), Տաշքենդի (35 մ), Բաքվի (34 մ), Բիշքեկի (32 մ), Մինսկի (30 մ), Դուշանբեի (30 մ), Մոսկվայի (25 մ), Աստանայի (25 մ) և Ալմաթիի (20 մ) տոնածառերը:
TurStat-ը ցուցակը կազմել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում ամանորյա գլխավոր ծառերի բարձրության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ Նշվում է, որ ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր ամանորյա տոնածառերի շարքում միակ բնական եղևնին Մոսկվայի Կրեմլի հրապարակում տեղադրված տոնածառն է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում