Սրանց «խաղաղություն»-ից պատերազմի հոտ է գալիս.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգաև Ղազարյանը գրում է.
«Սրանց «խաղաղություն»-ից պատերազմի հոտ է գալիս:
Պատերազմ, մահ, ավերածություններ, հայրենակործանում, գաղթ, ցեղասպանություն փաստացի բերած պատուհասների «խաղաղության դարաշրջանում» կնքվելիք «խաղաղության պայմանագրով» բացվելիք «խաղաղությսն խաչմերուկի» կապակցությամբ կազմակերպված «խաղաղության ճաշից» պատերազմի գարշելի հոտ է գալիս։
Թող Աստված խաղաղություն պարգևի այս «խաղաղությունը» բերողների հոգիներին, որից հետո կհաստատվի իսկական խաղաղություն մեր երկրում ու մեր կյանքում։
Սպասենք Սուրբ Ծննդյան բարի Ավետիսին, որն իր Սուրբ ծննդոց կազդարարի հաղթանակը չարի, սատանայի և մահվան դեմ։
Հ.Գ. Այս նկարը պետք է իր արժանի տեղը գտնի հայ ժողովրդի պատմության թանգարանի «Դավաճանություն» բաժնում։ Այն լավագույնս է արտահայտում հայ ժողովրդի պատմության այս ամոթալի շրջանի գլխավոր դերակատարներից մեկի ցինիզմը, լկտի անտարբերությունը` իր ստեղծած վշտի, ցավի և կորուստների հանդեպ, սանձարձակությունը, հազարավոր երիտասարդների արյան վրա ստեղծված կեղտոտ վայելքներն ու ժողովրդի հանդեպ ատելությունն ու արհամարհանքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան