«Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ հուլիսի 31-ին՝ «Դվին» ռեստորանում ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին, նվիրատվություն է կատարել 996 նվիրատու. ովքե՞ր են ամենաշռայլները։ Շարունակելով ուսումնասիրել 509 մլն դրամ նվիրատվություն արած 996 հոգուց բաղկացած ցանկը՝ հանգեցինք հետաքրքիր փաստերի։ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության երեկվանից նախկին պետ Խորեն Գրիգորյանը ՔՊ-ի դրամահավաքին նվիրաբերել է 2 մլն դրամ։
Թեև Գրիգորյանը շռայլ է գտնվել իշխանության հանդեպ, սակայն նրա բախտը ստանձնած պաշտոնի հարցում չբերեց։ Հաջորդ նվիրատուն, որը ՔՊ-ին նվիրաբերել է 1 մլն դրամ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախկին ղեկավար, այժմ Երևանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանն է։ «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի անդրադառնալ ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուների ցանկին՝ պարզելու համար՝ ովքեր են շռայլ գտնվել իշխանությունների նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Իշխանությունները որոշել են հաշիվներ մաքրել «Բալասանյան» դաշինքի հետ
- «Ժողովուրդ». Ինչու են Հայկուհի Հարությունյանին հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննել