Մետաքսե Հակոբյան. Կարևորում ենք Արցախի սուրբ էթնոսի պահպանումը, քանի որ վերադարձ անպայման լինելու է
«Կարևորում ենք Արցախի սուրբ էթնոսի պահպանումը։ Կարծում ենք, որ մեր պատմական հայրենիք մենք դեռ վերադառնալու ենք, դրանք զուտ հույսեր չեն։ Վերադարձ պետք է պարտադիր լինի»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նորաստեղծ «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր, Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
ՀԿ-ն իրականացնելու է հայասիրական, ազգասիրական, բարեգործական ծրագրերի իրականացումը Հայաստանում ու Սփյուռքում։
«Այն պետք է նպաստի ինքնիշխան, իրական ժողովրդավարական, սոցիալական և իրավական ազգային պետության կայացմանը։ Շատ կարևորում ենք դաժան իրողւթյունից հետո, երբ Արցախի 120 հազար հայեր ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանվեցին»,-ասաց Հակոբյանը։
Նա ընդգծեց, Արցախի ինքնորշման իրավունքը, որ կարծես օրակարգից դուրս է եկել, ու սուբյեկտայնության իրավունքը։
«Պետք է պաշտպանել, բարձրացնել արցախահայության հայրենի հողում անվտանգ ապրելու, գույքային, հոգևոր ժառանգության և այլ իրավունքները»,-ասաց բանախոսը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան