2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորված Նարեկ Պողոսյանը պարգևատրվեց
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են․
«Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում։
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը»։
Հարակից հրապարակումներ`
- Սրտի զարկը վերականգնած զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից
- Ականի պայթյունից վիրավորված Նարեկի վիրահատությունը կրկին հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան