ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՏՄ-ում իր նախագահության շրջանակներում Հայաստանի աշխատելու տրամադրվածությունը
Մոսկվան ողջունում է Երևանի՝ 2024 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում արդյունավետ աշխատանքին տրամադրվածությունը։ Այդ մասին ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մնացած երկրների հետ ձևավորում ենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն։ Հունվարի 1-ից միության մարմինների նախագահությունը, ինչպես դուք կրկին նշեցիք, անցնում է Հայաստանին։ Այս երկրի Վարչապետը, ելույթ ունենալով դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարեց, որ Երևանը տրամադրված է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում նպատակների համակարգված իրականացման վրա։
Մենք աջակցում ենք մեր գործընկերների տրամադրվածությանը, սա հենց հետագա արդյունավետ աշխատանքի այն տրամադրությունն է, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ամրապնդմանն ու զարգացմանը»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Այդ հարցը պետք է ուղղել բրյուսելցի ֆոկուսնիկներին
- Զախարովա. Տեղի ունեցածը Տալլինի կողմից ցինիզմի ևս մեկ դրսևորում է