Մենք այլընտրանք չունեինք , դատարանը մեր առջև պայման էր դրել․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
«Քրեական գործ այլևս գոյություն չունի։ Պարոն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ ստիպված են եղել գործն այս ձևով փակել։
Նշենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց «Սիլվայի գործով» որոշումը։ Ըստ այդմ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով։
Հարցին,թե ինչո՞ւ են գնացել նման որոշման և ինչու՞ է գործը փակվել՝ ոչ արդարացնող հիմքով, Պողոսյանը պատասխանեց․
«Պետությունը դատական համակարգի միջոցով մեզ այլ ելք չէր թողնում, որպեսզի պարոն Քոչարյանը զբաղվի որոշակի առողջական հարցերով։ Սա միակ տարբերակն էր։ Մենք այս լուծմանն այդքան էլ կողմ չէինք, քանի որ մայիս ամսից սկսած այդպիսի իրավունք ունեինք, բայց նման գործողության չէինք դիմում՝ հույս ունենալով, որ դատարանում կհաստատվի մեր անմեղությունը։ Որոշակի իրավիճակային փոփոխության պատճառով , երբ դատարանը մեր առջև պայման դրեց՝ կա՛մ զբաղվել Ձեր առողջությամբ, կա՛մ այս գործի վարույթն ավարտել, մենք ընտրեցինք մեր առողջությամբ զբաղվելը»,- պարզապանեց փաստաբանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով․ «Պարոն Քոչարյանի դիրքորոշումն այս գործով բացառապես կապված է եղել այն հանգամանքի հետ, որ այլընտրանք չի եղել՝ իր առողջությամբ զբաղվելու համար»։
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
- «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց
- Սիլվայի գործով նիստը հետաձգվեց. Թարգմանչի պարզաբանումն ավելի խճճեց դատավարության կողմերին
- «Սիլվայի գործ». «Սիլվա» բառը անգլերենից հայերեն թարգմանվելուց հետո վերածվել է թվերի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները