Սիրուշոն ներկայացրել է հայկական «բարբի»-ին
Սիրուշոն ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մեր առաջին տիկնիկը
Իմ փոքրիկ երկրպագուների մասին ինձ շատ են պատմում մամաները: Եվ արդեն քանի տարի է՝ փորձում էինք ստանալ մեր պատկերացրած բարբին։ Ինչու՞ բարբի, որովհետև դա իմ սիրելի տիկնիկն է եղել մեծանալիս. գեղեցկության չափանիշ էր, ու երևի դեռ մանկուց ցանկություն էր տեսնել ավելի հայկական դիմագծերով ու մեզ նման տիկնիկ։ Իմ բազում կերպարներից առաջին տիկնիկի համար ընտրեցինք հենց այս մեկը, որպեսզի այն ոչ միայն լինի իմ նվերն իմ փոքրիկ երկրպագուներին, այլև բարբիի չափանիշներին համապատասխան առաջին հայկական տիկնիկը, որը տարազ է կրում՝ պատրաստված բարբի ստեղծող ընկերության վստահված գործարանի կողմից։
Չեմ կարող ասել, թե քանի անգամ ենք ձևափոխման ենթարկել, որպեսզի կոպիի և քամարի լավ ու ճիշտ տարբերակներ ստանանք: Մանրակրկիտ ենք եղել նույնիսկ քիթիկի հարցում, որը խնդրել ենք, որ մի փոքր ավելի ընդգծված լինի ու հայկական։
Տիկնիկներն այս պահին սահմանափակ քանակով են ստեղծված, և վաղը առավոտյան կլինեն առկա Երևանի խոշոր խաղալիքների խանութներում (հասցեները կնշեմ) ինչպես նաև Աբովյան 8-ում գտնվող @pregomesh խանութում:
Իսկ այս պահին կարող եք արդեն սկսել պատվիրել օնլայն»
Հարակից հրապարակումներ`
- Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են Ալեն Սիմոնյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը և այլք
- Վերջին շրջանում ոչ մի կերպ չի ստացվում ոչնչի վրա ուրախանալ.Սիրուշո
- Սիրուշո. Ինձ թվում է՝ Ամանորին դեռ մեկ տարի կա
- Կիրակիեցինք... Սիրուշո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան