Հարձակում Երուսաղեմի հայկական համայնքի վրա
Ժամը 12:40- ին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով:
israelahayer.com-ի հաղորդմամբ, ահաբեկիչները քարեր են սկսել շպրտել հայերի վրա:
«Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականներն իսկական մարտի են բռնկվել սրանց դեմ՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանները ուշացումով կհայտնվեին դեպքի վայրում: Հարձակումը կասեցվել է:
2 հայ տարվել է ոստիկանություն։ Թե արդյո՞ք հարձակվողները ձերբակալվել են ու պատիժ կկրեն այս պահին հայտնի չէ»,- գրել է israelahayer.com-ը։
Երուսաղեմի պատրիարքարանից հայտնում են, որ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր:
«Երուսաղեմում հայ հոգևորականները պայքարում են իրենց վրա հարձակված սադրիչների դեմ։ Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզի» հարցով հայց ներկայացնելու համար, որը պաշտոնապես ստացել է դատարանը 24 ժամ առաջ։
Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է։ Եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները և բնիկ հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար: Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհի իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել մեզ փրկել Հայկական թաղամասը բռնի կործանումից, որը տեղական աջակցություն է ստանում անանուն կազմակերպությունների կողմից:
Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը հետաքննություն սկսել Դենի Ռոթմանի (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարի (Հադադ) դեմ՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա իրենց շարունակական հանցավոր հարձակումները կազմակերպելու համար, հարձակումներ, որոնք կարծես թե վերջ չունեն:
Իսրայելը օրենքի և կարգի պետություն է, և նման հանցավոր պահվածքը չի կարող հանդուրժվել և մնալ անպատիժ»,- նշում են պատրիարքարանից։
Տեսանյութը՝ հայր Տիրան վարդապետ Հակոբյանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասում իրավիճակը լարված է եղել
- Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի խնդրով
- Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»
- Երուսաղեմի հայերը դիմադրում են զինված վերաբնակիչներին
- Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան