Թուրքիայում խոշոր վթարի հետևանքով 11 մարդ է մահացել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել 57 մարդ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որTRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաքարյա նահանգի միջքաղաքային մայրուղում բախվել են յոթ տրանսպորտային միջոցներ։
Ինչպես պարզաբանել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, վթարի հետեւանքով տուժել է 59 մարդ, նրանցից 8-ի վիճակը ծանր է։
«Այսօր առավոտյան ժամը 04:36-ին Թեքելեր շրջանի Սաքարյա Հյուսիսային Մարմարա մայրուղու վրա տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 10 մարդ տեղում զոհվել է ևս 1-ը հիվանդանոցում, 57-ը՝ վիրավորվել, որից 8-ը՝ վիճակը ծանր է, տուժածները շտապօգնության 30 մեքենայով տեղափոխվել են հիվանդանոցներ»,-գրել է նախարարը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ նահանգապետի՝ բոլոր մահացածներն ու վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են։ «Ընդհանուր առմամբ 10 հիվանդանոց է ներգրավված Սաքարիայում և հարակից շրջաններում»,-ասաց նա: Ինչպես հավելել է Քարադենիզը, նախնական ենթադրվում է, որ վթարի պատճառը մառախուղն է։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երեք երկրաշարժ է տեղի ունեցել
- Թուրքիայում կարիքների նպատակով բանկերից քաղաքացիների վերցրած պարտքերը գնալով աճում են
- Թուրքիայում նավ է խորտակվել