ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել է ակումբների միջև. ամենաշատը կստանա Ուրարտուն
Դեկտեմբերի 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել Է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին գրում է Արմսպորտը։
Նիստի առաջին հարցը նվիրված էր 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպմանը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշել Է ՀՖՖ-ին հասանելիք ընդհանուր 1 միլիոն 355 հազար եվրո գումարը բաշխել IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից 15 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերակցությամբ)՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում հաստատված չափորոշիչներիի: