«Ընդդիմադիր խմբակցությունները սկզբունքայնություն ցուցաբերեցին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը չսկսելու հարցում»
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Միակ դեպքը, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ցուցաբերեցին սկզբունքայնություն և անդրդվելի կեցվածք, դա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը չսկսելն էր, ինչը իրավական իմաստով նշանակում վստահություն՝ Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած կառավարությանը։ Եվ դա տեղի չի ունեցել անգամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների, Արցախն ամբողջապես Ադրբեջանին հանձնելուց և արցախահայության բռնի տեղահանությունից հետո։
Ավելին, այդ ժամանակահատվածում, Ազգային ժողովի ոչ մի խմբակցություն, այդ թվում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն նախաձեռնել Ազգային ժողովի հայտարարության նախագծի ընդունման և դրա կապակցությամբ խորհրդարանական լսումներ կամ այլ քննարկումներ նախաձեռնելու գործընթաց։
Այդ ամենի գնահատականը չի ուշացել․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները 2023 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի և 2023 թվականի դեկտեմբերին՝ Ամանորի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ստացել են պարգևավճար»։
Հարակից հրապարակումներ`
- Սրանց «խաղաղություն»-ից պատերազմի հոտ է գալիս.Էդգար Ղազարյան
- Մենք պետք է թողնեք, որ մեր ժողովրդի ճակատագիրը որոշեն Ալխաս Ղազարյա՞նը, Արփի Դավոյա՞նը ... Էդգար Ղազարյան
- Որոշման նախագիծը չի բխում Երևան քաղաքի բնակիչների շահերից․ Էդգար Ղազարյան