Տարոն Տոնոյան. Ակնհայտ շինծու մեղադրանքներ են, որոնք դատարանում կհերքվեն
«Ակնհայտ շինծու մեղադրանքներ են, որոնք, վստահ եմ, դատարանում հերքվելու են»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը՝ արձագանքելով Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությանը։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն այսօր հայտարարեց՝ «Երևան» ԲԿ-ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են 299 միլիոն ՀՀ դրամ հարկը պետական բյուջե վճարելուց։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
ԲԿ նախկին տնօրենի խոսքով, հաղորդագրության մեջ բազմաթիբ անճշտություններ կան։ Նախ, քրեական գործը հարուցվել է ոչ թե 2020 թվականին, այլ 2017-ին։
«Այնպես չի, որ իրենց հայտնագործությունն է։ Արդեն յոթ տարի է, գործը քննվում է, ապացուցողական բազա չկա։ Այսպես ասած, ձեռքը կրակն ընկած ուղարկել են հիմա հսկող դատախազին, որ գործն ուղարկի դատարան։ Էս գործով հինգ, թե վեց քննիչ է փոխվել»,-ասաց Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան