Գարշելիության և ստորության հերթական դրսևորումը, որն անշուշտ վերջինը չէ․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Պարեկային ծառայությունը Արցախի նախագահի մեքենան է կանգնեցրել` «զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի»։
Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենա չէին կանգնեցնի, առավել ևս` զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի:
Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար` խորհրդանիշ կամ ինստիտուտ հիշեցնող ցանկացած բան:
Այստեղ նույնիսկ անձի խնդիր էլ չէ, ուղերձն այն է, որ Արցախի նախագահի ինստիտուտ կամ Արցախ այլևս գոյություն չունի:
Գարշելիության և ստորության հերթական դրսևորումը, որն անշուշտ վերջինը չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Կարծում եմ՝ Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն իրեն չի խայտառակի
- Թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով պարեկները կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի մեքենան