Ֆրանսիայում մեղադրանք է առաջադրվելՍուրբ Ծննդյան օրը կնոջը և երեխաներին սպանած տղամարդուն
Փարիզի արվարձանում ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Սուրբ Ծննդյան նախօրեին ինը ամսականից մինչև 10 տարեկան չորս երեխաներին և կնոջ սպանության մեջ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հինգշաբթի հաղորդում է BFMTV-ն։
Երեքշաբթի օրը հաղորդվեց, որ Սուրբ Ծննդյան օրը ընտանիքի հինգ անդամների սպանության կասկածանքով բերման է ենթարկվել ենթադրյալ հանցագործը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանրությանը ցնցած սպանությունները կատարվել են Սուրբ Ծննդյան նախօրեին։
«Հինգշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել 33-ամյա հորը, ով կասկածվում է դեկտեմբերի 24-ին Մոյում (Սեն-է-Մարնի դեպարտամենտ) տանը իր կնոջն ու մինչև 15 տարեկան չորս երեխաներին սպանելու մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ BFMTV-ի, տղամարդը մեղադրվում է նաև հոր սպանության փորձի մեջ, որի տանից իրավապահները նրան բերման են ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու ադրբեջանցի դիվանագետների
- Ֆրանսիայում աղջիկները ծեծել են իրենց անհանգստացրած թուրք երիտասարդներին
- Ֆրանսիայում ուսուցչի վրա հարձակումից հետո Բելառուսի երկու քաղաքացի է ձերբակալվել