Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու ադրբեջանցի դիվանագետների
Ֆրանսիան, ի պատասխան Ադրբեջանի գործողությունների, պերսոնա նոն գրատա է հայտարարել Փարիզում այդ երկրի դեսպանատան երկու աշխատակցի: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։
«Ֆրանսիան, որպես պատասխան միջոց, պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի»,-ասվում է տեքստում։
Նշվում է, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ տեղեկացնելու Ֆրանսիայի իշխանությունների որոշման մասին։
Նախօրեին Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ պերսոնա նոն գրատա էին հայտարարվել, որոնց առաջարկել էին 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի
- Մոսկվան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել նորվեգացի 10 դիվանագետի
- Բաքուն պերսոնա նոն գրատա է հայտարարել Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան