Երևանը փորձում է Մոսկվայի հետ դաշինքը փոխարինել ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ մշուշոտ խոստումների հետ. Լավրով
«Ցավոք, պաշտոնական Երևանը, ենթարկվելով արևմտականների համոզմանը, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Մոսկվայի հետ ժամանակի ընթացքում փորձարկված դաշինքը փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ մշուշոտ խոստումների հետ։
«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական մտահոգությունների մասին, հիմա իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը» ,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է Հարավային Կովկասում ռազմավարական դաշնակից. «Համոզված ենք, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են և կհաղթահարվեն, եթե լինի քաղաքական կամք։ Ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է մեր երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին, որոնք ունեն ընդհանուր արժեքներ և միասնական մշակութային կոդ»։
Լավրովն ասել է, որ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական կապերը և արդյունաբերական երկխոսությունը զարգանում են տպավորիչ տեմպերով։
«Սա երկու երկրների հարաբերությունների հիմքն է, ինչպես նաև կարևորագույն օգնությունը Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության համար։ Վերջին տարիներին Հայաստանի ՀՆԱ-ի արագ աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ և Երևանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ։
Հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում: Հաջողություն ենք մաղթում մեր գործընկերներին»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան