Սերժ Սարգսյան. Կարծում եմ՝ Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն իրեն չի խայտառակի
«Այո, ես հանդիպումներ ունեցել եմ Սամվել Շահրամանյանի հետ»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա հույս հայտնց, որ բոլոր դեպքերում Արցախի նախագահը կգտնի այն լուծումը, որն օգուտ կլինի մեր ժողովրդին։
«Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում, և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, եթե նույնիսկ նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել պետությունը։ Չի կարող նման բան լինել, նման նախադեպեր չեն եղել, և չեն էլ կարող լինել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Չգիտեմ, թե որ հարթակից որն ենք գնալու, բայց որ թռվռում ենք, փաստ է
- Սերժ Սարգսյան. Փաշինյանը ստում է
- Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյան