Թուրքիան ցանկանում է F-16-ի շարժիչներ արտադրել և դրանցով զինել իր նոր սերնդի կործանիչները
Թուրքիան ցանկանում է իր տարածքում բացել ամերիկյան General Electric կորպորացիայի F110 շարժիչների արտադրությունը, որոնք օգտագործվում են F-16 կործանիչների վրա։ Հանրապետությունը նախատեսում է դրանցով զինել թուրքական օդատիեզերական արդյունաբերության հինգերորդ սերնդի Kaan մարտական ինքնաթիռները։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրա խոսքով՝ Անկարան արդեն թույլտվություն է խնդրել Վաշինգտոնից՝ համատեղ մասնակցելու այդ շարժիչների արտադրությանը։ Թուրքիան մտադիր է Kaan-ի յուրաքանչյուր կործանիչ սարքավորել երկուական F110-ով, քանի դեռ չի մշակել սեփական շարժիչի մոդելները։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Kaan-ի առաջին թռիչքը նախատեսված է 2024 թվականի հունվարին։
Այս կործանիչը ստեղծվում է 2017 թվականից՝ Ազգային մարտական ինքնաթիռների ծրագրի շրջանակներում։ Նախատեսվում է, որ դրա զանգվածային արտադրությունը կսկսվի 2028 թվականին։ Թուրքական իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ Kaan-ը մարտավարական և տեխնիկական բնութագրերով կգերազանցի ամերիկյան F-35-ին և ապագայում կփոխարինի հանրապետության ռազմաօդային ուժերին սպասարկող F-16 կործանիչները։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան
- Կիևում ասել են, որ Ուկրաինան պատրաստ է F-16 կործանիչների օտարերկրյա օդաչուների ընդունել
- Բայդենը պարզաբանել է, թե երբ F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային կլինի ԱՄՆ օրակարգում
- ԱՄՆ-ն կարդիականացնի Թուրքիայի F-16 կործանիչները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան