Wildberries-ը կարևոր նորամուծություն է պատրաստում
Wildberries-ը պատահական գնումների չեղարկման կոճակն է փորձարկում։ Նոր գործիքից հնարավոր կլինի օգտվել պատվերը պատահաբար սեղմելուն հաջորդած մեկ ժամբա ընթացքում կամ էէլ մինչ վաճառողը սկսի հավաքել պատվերը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ընկերությունից ստացած տեղեկատվությունը։
«Wildberries-ը հիմա փորձարկում է պատահական պատվերներից պաշտպանության համակարգը: Wildberries-ի հաճախորդները կկարողանան չեղարկել գնումը պատվիրելուց անմիջապես հետո։ Դա կօգնի, եթե գնորդը պատահաբար է պատվեր կատարել, ընտրել է սխալ հասցե կամ ավելի շատ ապրանքներ է պատվիրել, քան նախատեսվել էր: Համակարգի գործարկման մեկնարկը կտրվի հունվարին: Առաջին փուլում այդ ֆունկցիան հասանելի կլինի այն հաճախորդներին, ովքեր ապրանքներ են գնում հետվճարային հիմունքներով, դա կազմում է Wildberries-ից պատվեր կատարողների ավելի քան 80%-ը: Ապագայում պատվերը չեղարկելու հնարավորությունը հասանելի կլինի բոլոր հաճախորդներին»,-հայտնել են ընկերությունից։
Ըստ աղբյուրի, սկզբում այս հնարավարությունը հասանելի չի լինի բոլոր ապրանքների համար։
Թեստավորմանը մասնակցում են միայն այն վաճառողները, ովքեր ապրանքները պահում են իրենց պահեստներում։ Ընկերության տվյալներով՝ որոշ ժամանակ անց գործառույթը կաշխատի ցանկացած ապրանքի համար։ Նրանք նաև հիշեցրել են, որ եթե ապրանքի առաքումը հնարավոր չէ չեղարկել կոճակի միջոցով, ապա այն դեռ կարելի է մերժել առաքման կետում ստանալուց հետո կամ վերադարձնել կայքի կանոններին համապատասխան։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին