Իվլեևայի համարյա մերկ երեկույթի հետևանքները՝ համերգների չեղարկում, հարկայինի ստուգումներ, միլիարդ ռուբլու հայց, բազում ներողություններ
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը խմբային հայց է ներկայացվել ընդդեմ բլոգեր և հեռուստահաղորդավար Անաստասիա Իվլեևայի դեմ՝ պահանջելով 1 մլն ռուբլի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Mutabor ակումբում փակ խնջույք է տեղի ունեցել։ Դրան մասնակցել են շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Ջիգանը, Դիմա Բիլանը, Լոլիտան, Քսենիա Սոբչակը և այլք։ Համաձայն դրես-կոդի՝ մասնակիցները պետք է գրեթե մերկ հայտնվեին ակումբում։ Նրանցից շատերն իրականում ընտրել են կիսաթափանցիկ հագուստ:
Երբ երեկույթի կադրերը հայտնվել են համացանցում, ռուս բլոգերները, Պետդումայի պատգամավորները, հասարակական ակտիվիստներն իրենց վրդովմունքն են հայտնել և կոչ արել պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին և մասնակիցներին:
«Քառասուն քառասուն» պահպանողական կրոնական շարժումը դատախազությունից ու ՆԳՆ-ից պահանջել է ստուգել «պատերազմի ժամանակ խրախճանք»-ի հանգամանքները։
Meduza-ն ն թվարկել է զարգացումները, որոնք հետևել են մերկ երեկույթի կադրերը համացանցում հայտնվելուն.
«Նաստյա Իվլեևան երեկույթ է անցկացնում «գրեթե մերկ» դրես-կոդով, լուսանկարները հայտնվում են համացանցում։
«Հայրենասիրական» հատվածում սկսվում է վրդովմունքը. Իվլեևան ասում է, որ սիրում է նման քննադատություն: Ակտիվիստները բողոքներ են գրում։
Ռեփեր Vacio-ն, ով միջոցառմանը եկել էր սեռական օրգանների վրա գուլպաները քաշած, 15 օր կալանքի է ենթարկվել։ Դատարանը միջոցառումը համարում է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն»։
Ռեփերը տեսախցիկի առաջ ներողություն է խնդրել. Իվլեևան ներողություն է խնդրում և խոստանում երեկույթից ստացված շահույթը նվիրաբերել բարեգործությանը։ Լոլիտան ներողություն է խնդրում։ Կիրկորովը ներողություն է խնդրում. Բիլանը ներողություն է խնդրում։ Սոբչակը ներողություն է խնդրում. Բրենդները հրաժարվում են համագործակցել Իվլեևայի հետ։
Նրան դատի են տվել՝ պահանջելով մեկ միլիարդ ռուբլի։ Երեկույթների մասնակիցներին նախատեսվում է հեռացնել ամանորյա հեռուստատեսային հաղորդումներից, նրանք կզրկվեն համերգների և կորպորատիվ միջոցառումների մասնակցելու հնարավորությունի։
Իվլեևան կրկին ներողություն է խնդրում և լաց է լինում տեսախցիկի առաջ։ Հարկայինը ստուգում է օբյեկտը և հայտնաբերում հարյուր միլիոնավոր ռուբլու թերվճար։ Այժմ Իվլեևային քրեական գործ է սպառնում»։