Մեր ռազմավարական նպատակը թվային քաղաքացու ստեղծումն է. Նիկոլ Փաշինյան
«Ներկայումս անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը և գույքը կառավարվում է ՀՀ ՆԳ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից»,- կառավարության նիստում հայտնեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարը զեկուցեց Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին որոշումը։
Նրա խոսքով, քաղաքացիները 2023 թվականի փետրվարի 15-ից ստանում են հին նմուշի, ոչ կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր՝ առանց էլէկտրոնային կրիչների։
«Քանի որ ենթակառուցվածքները արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջներ, այդ պատճառով ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման կապակցությամբ առկա է ծառայությունների մատուցման որակի հետ կապված էական խնդիրներ՝ եղած պահանջարկի պատշաճ բավարարում, հերթերի կառավարում»,- հայտնեց Ղազարյանը։
Հայտնելով, որ գործող համակարգով անձնագիր ստանալու համար կենդանի հերթերը մեծ են լինում, իսկ էլէկտրոնային հերթագրման դեպքում՝ մեկ ամիս է տևում՝ Վահե Ղազարյանը հայտնեց, որ հարցի լուծումը ոչ թե մարդկային ռեսուրսների ավելացումն է, այլ պարզ թվային լուծումները։
«Ծրագրի իրականացման արդյունում պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձը և գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում, թե՛ գործառնական, թե՛ շուկայական առաջխաղացման տեսանկյունից՝ նպատակ ունենալով վերջնական լուծելու ծառացած խնդիրները»,-հայտարարեց ՆԳ նախարարը։
Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ որոշմամբ նախատեսվում է գնման միջազգային մրցույթ հայտարարել և հավելեց. «Մեր ռազմավարական նպատակը թվային քաղաքացու ստեղծումն է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան